Հզոր ռազմական ինդուստրիայի ստեղծման նպատակով՝ երկրի գիտական ներուժը պետք է ուժեղացվի․ Կարեն Օհանջանյան

«Հելսինկյան նախաձեռնություն-92» ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ համախմբեն աշխարհի բոլոր հայերին: Եվ դա, առաջին հերթին, պետք է վերաբերվի երկրի տնտեսության արդիականացման քաղաքականությանը և հզոր ռազմական ինդուստրիայի ստեղծման նպատակով երկրի գիտական ներուժի ուժեղացմանը՝ ուղղված հայկական շահերի պաշտպանությանը ոչ միայն Հայաստանում և Արցախում, այլ ամբողջ աշխարհում: Հայկական խելքը, առաջին հերթին, պետք է օգտագործվի սեղմ ժամկետներում միջուկային զենքի ստեղծման համար՝ հաշվի չառնելով միջազգային հանրության (դա մեր իրավունքն է ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը) և այդ զենքը աշխարհի ցանկացած անկյուն հասցնողների բողոքները:

Աշխարհի բոլոր հայ գիտնականները պետք է գան Հայաստան և ստեղծեն զենք, որը կպարտադրի մեր թշնամիներին հրաժարվել հայ ժողովրդին ոչնչացնելու իրենց անմարդկային ծրագրերից և պատմական տեսանկյունից լուծել հայկական հարցը՝ մեր սպառնալի զենքի և խելքի միջոցով վերադարձնելով այն ամենը, ինչ պատկանում է հայերին: Հայաստանը արդեն դառնում է համար մեկ տարածաշրջանային տիրությունը՝ ոչ Թուրքիան, ոչ Իրանը, ոչ Վրաստանը և ոչ էլ Ադրբեջանը:

Առաջ, Հայաստան:

Առաջ՝ ստեղծելու միջուկային զենք և ժամանակակից միջին և բարձր հեռավորության հրթիռներ»:

Տեսանյութեր

Լրահոս