Ջո Բայդենի շտաբը դիմել է ԱՄՆ-ի ընդհանուր ծառայությունների վարչությանը՝ պահանջելով նրան ընտրված նախագահ ճանաչել
Ջոզեֆ Բայդենի շտաբի ներկայացուցիչները պահանջ են հղել ԱՄՆ-ի ընդհանուր ծառայությունների վարչությանը քաղաքական գործչին ընտրված նախագահ ճանաչելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է Fox News-ը: Փաստաթղթում ասվում է, որ ընտրություններում դեմոկրատի հաղթանակն ստացել է «անկախ վավերացում», ինչի կապակցությամբ գերատեսչությունը պետք է «Ջո Բայդենին եւ Քամալա Հարիսին անհապաղ ճանաչի ընտրված նախագահ եւ փոխնախագահ»:
«ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը եւ տնտեսական շահերը կախված են այն բանից, թե դաշնային կառավարությունն արդյոք պատրաստակամություն դրսեւորում է հստակ եւ առանց հաղապելու կատարել ամերիկացի ժողովրդի կամքը եւ իրականացնել իշխանության անցնցում եւ խաղաղ փոխանցում»,-ասվում է դիմումի մեջ: Ավելի վաղ Politico թերթը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի ընդհանուր ծառայությունների վարչության ղեկավար Էմիլի Մերֆին հրաժարվում է ճանաչել Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում:
Ինչպես բացատրել են փորձագետները, առանց գերատեսչության ղեկավարի հաստատման Բայդենը չի կարողանա ստանալ ֆինանսական ռեսուրսները տնօրինելու հնարավորություն: Ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները հաղորդել են ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենի հաղթելու մասին: Նա նույնպես իրեն հաղթող է հռչակել: Գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի ճանաչել պարտությունը, նրա փաստաբանները հայցեր են ներկայանում տարբեր նահանգների դատարաններ՝ պահանջելով կասեցնել ձայների հաշվումը եւ հետաքննել ենթադրվող խախտումները: Օրենքի համաձայն, ընտրված նախագահը պաշտոնը պետք է ստանձնի 2021 թվականի հունվարի 20-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: