Առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ երեք երեխա է դանակի վերքեր ստացել Նյու Յորքի Քուինսի շրջանում շուրջօրյա մանկապարտեզի վրա կատարված հարձակման հետեւանքով, չարագործը ձերբակալված է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա այցը Գերմանիա դրականորեն կազդի Բեռլինի եւ Անկարայի հարաբերությունների վրա: Համապատասխան հայտարարությամբ սեպտեմբերի 21-ին հանդես է եկել ԳԴՀ-ի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը Լատվիայի իր պաշտոնակից Էդգարս Ռինկեւիչի հետ անցկացված բանակցություններից հետո։
Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի օրենսդիր մարմինները պայմանավորվել են ստեղծել խորհրդարանական վեհաժողով, որի առաջին նստաշրջանը կկայանա հոկտեմբերի սկզբին Թբիլիիսում։
Տանզանիայում առնվազն 79 մարդ է զոհվել Վիկտորիա լճում լաստանավի խորտակման հետեւանքով:
Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ եւ միլիարդատեր Մայքլ Բլումբերգն ուսումնասիրում է 2020 թվականի համընդհանուր ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորությունը:
84 պետությունների ղեկավարներ ներկա կլինեն ՄԱԿ-ի կենտրոնակայանում, որտեղ հաջորդ շաբաթ մեկնարկում է ընդհանուր քաղաքական բանավեճը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է ավելի մեծ անկախության հասնել միջազգային կազմակերպություններից եւ անտեսելու է այդ կապակցությամբ մյուս պետությունների դժգոհությունը:
61 տարեկան հասակում սեպտեմբերի 21-ին ժամը 10:05-ին (Երեւանի ժամանակով ժամը 07:05-ին) Հանոյի թիվ 108 զինվորական հոսպիտալում մահացել է Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգը:
Մանչեսթրում ավտոմեքենան մայիսի 31-ի ուշ երեկոյան դուրս է եկել մայթ եւ տապալել հետիոտներին:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ:
Ֆրանսիայում կստեղծվի ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների հիշատակի թանգարան:
«Հայկական կողմն առանց Փաշինյան-Թրամփ հանդիպման ևս կարող է Փաշինյանի այցն ԱՄՆ հնարավորինս կառուցողական դարձնել կուլիսային հանդիպումներով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը:
Անունների եւ համարների շնորհման ինտերնետ-կորպորացիայի (ICANN) վարչությունը հաստատել է կրիպտոգրաֆիական բանալիների փոխարինման պլանը, որոնք որպես պաշտպանություն են ծառայում Համացանցի դոմենային անունների համակարգի (DNS) համար:
«ՀԱՊԿ-ին այս հարցում օգտագործելը դժվար է, ԼՂ հակամարտության հետ կապված հարցերում Ղազախստանը կպաշտպանի Ադրբեջանին: ՀԱՊԿ ներկայիս գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեպքը ՀԱՊԿ անդամ երկրների մոտ խիստ բացասական վերաբերմունք է առաջացրել ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ»:
Գուցե և հաջողվի ռուս-թուրքական գործարքով ժամանակավորապես կանխել Սիրիական հակամարտության սրումը, բայց մինչև ե՞րբ. ըստ հուշագրի՝ մինչև հոկտեմբերի 15-ը Սիրիայում 15-20 կիլոմետր խորությամբ ապառազմականացված գոտի պետք է ստեղծվի՝ Սիրիայի պետական բանակի և զինված ընդդիմության շփման գծում:
ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը սկսել է ակտիվորեն կիրառել օտարերկրյա գործակալների գրանցման ակտը՝ հրապարակային դաշտ բերելով օտարերկրյա լոբբիստներին:
Հունաստանի Աիտոլիկո քաղաքի առափնյա հատվածի մի մասը ծածկված է թանձր սարդոստայնով:
Եվրամիությունը ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ համաձայնագիրը չի ստորագրի առանց իռլանդական սահմանի շուրջ պայմանավորվածության:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում ՕՊԷՔ-ից պահանջել է իջեցնել նավթի գները ՕՊԷՔ+ մոնիթորինգային կոմիտեի՝ Ալժիրում կայանալիք նիստի նախաշեմին։
Ֆրանսիայի վերաքննիչ դատարանը մերժել է Ադրբեջանի կառավարության ներկայացրած հայցը:
Առնվազն 15 մարդ է զոհվել, եւս 50 հոգի անհայտ կորած է համարվում սեպտեմբերի 20-ի առավոտյան Ֆիլիպինների Սեբու նահանգի Նագա քաղաքում տեղի ունեցած սողանքի հետեւանքով:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը մտադիր է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա հանդիպմանը նրան փոխանցել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի ուղերձը:
Էլեկտրոնային կոմերցիայի չինական հսկան՝ Alibaba-ն, հրաժարվել է ԱՄՆ-ում 1 մլն աշխատատեղերի ստեղծմանն աջակցելու իր խոստումից՝ Վաշինգտոնի եւ Պեկինի առեւտրական պատերազմի ծավալման ֆոնին:
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովն առաջընթացի չի հասել միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցում:
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները պաշտպանել են ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ արտահերթ գագաթնաժողովը նոյեմբերին անցկացնելու Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի առաջարկը:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին, շփումներ պահպանելով ու կոնսուլտացիաներ վարելով Իրանի ղեկավարության հետ, ձգտում է վիժեցնել ԱՄՆ-ի նախագվահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը:
Դոնալդ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերն ամենամեծ սխալն 1 գործել երկրի պատմության մեջ՝ զորքեր մտցնելով Մերձավոր Արեւելք:
Սեպտեմբերի 20-ի առավոտյան Jet Airways հնդկական ավիաընկերության՝ Մումբայ-Ջայփուր երթուղով մեկնած ինքնաթիռի 30-ից ավելի ուղեւորներ իրենց վատ են զգացել օդանավի սալոնում ճնշման անկման պատճառով:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երրորդ ժամկետով ընտրվել է երկրում կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ:
«Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանի քաղաքացիներին ժողովրդավարության եւ իրական շուկայական հարաբերությունների զարգացման հարցում, որպեսզի Հայաստանի տնտեսությունը զարգանա»,- ԱՄՆ-ի կառավարության Արտերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիայի փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանը կրկնակի հպարտ է, որ Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից հնարավորություն ունի աջակցել պատմական հայրենիքի զարգացմանը: