Էրդողանի խոսնակ. S-400-ները չեն ինտեգրվելու ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգ

Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Bloomberg-ին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերությունների թեմային: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Քալընը նշել է, որ Թուրքիան Ջո Բայդենի ընտրվելուց հետո ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լավ մեկնարկ է ունեցել:

Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներն անպայման հանդիպում են ունենալու:

ԱՄՆ նոր նախագահը դեռևս հեռախոսազրույց և հանդիպում չի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (YPG, խմբ.՝ PYD-ի ռազմական թևը) աջակցելու թուրքական պնդումներին, ասել է.

«Երևում է, որ ԱՄՆ-ը շարունակելու է իր աջակցության քաղաքականությունը YPG-ի նկատմամբ: Սա էական վեճ է ԱՄՆ վարչակազմի հետ»:

ԱՄՆ-ի կողմից YPG/PYD-ին, որին Անկարան համարում է Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK), սիրիական ճյուղավորում, ցուցաբերվող «օգնությունը» թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրներից մեկն է:

Ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռք բերման հարցում Անկարայի վրա ամերիկյան կողմի ճնշման վերաբերյալ Էրդողանի խոսնակը հետևյալ դիտարկումն է արել.

«Որոշումը մեկ օրվա ընթացքում չի կայացվել: S-400-ները չեն ինտեգրվելու ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգին»:

Տեսանյութեր

Լրահոս