Մոլդովայի Սահմանադրական դատարանը նախագահ Իգոր Դոդոնին ժամանակավորապես հեռացրել է զբաղեցրած պաշտոնից:
Ռուսաստանը երկու շաբաթվա ընթացքում C-300 զենիթահրթիռային համալիրներ կհանձնի Սիրիային:
Մալդիվյան Հանրապետության նախագահ Աբդուլա Յամինն ընդունել է իր պարտությունը եւ ընդդիմադիր Մալդիվյան դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Իբրահիմ Մոհամեդ Սոլիհի հաղթանակը պետության ղեկավարի ընտրություններում, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 23-ին:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը պատմել է Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների մասին, որոնք բացասաբար են ազդում երկկողմ շփումների վրա:
Չեխիայում մոլեգնած փոթորկալի քամու պատճառով էլեկտրականության մատակարարման համակարգում տեղի ունեցած վթարները առանց լույսի են թողել 140 հազար ընտանիքների:
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շատերը տեսակետներ հնչեցրին ԱՄՆ այցի համար, քչերը՝ ՄԱԿ-ի ամբիոնի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորք: Կառավարության ղեկավարը սեպտեմբերի 23-ի երեկոյան հանդիպում է ունեցել Նյու Յորքի, ինչպես նաև ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների հետ:
Վիետնամի իշխանությունները սեպտեմբերի 26-ը եւ 27-ը համազգային սգո օրեր են հայտարարել անցած շաբաթ մահացած նախագահ Չան Դայ Կուանգի մահվան կապակցությամբ:
ԱՄՆ-ի Այովայի նահանգում սեպտեմբերի 23-ին բեռնատար գնացքի շուրջ 20 վագոններ գետն են ընկել երկաթուղային կամրջի փլվելու հետեւանքով:
ԱՄՆ-ում տեղական ժամանակով կեսգիշերից (Երեւանի ժամանակով ժամը 08:00-ից) ուժի մեջ են մտել նոր 10-տոկոսանոց սակագները Չինաստանից ներմուծվող 200 մլրդ դոլար գումարի չինական ապրանքների վրա:
Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Նյու Յորքում ԱՄՆ-ի հայ համայնքի հետ
Կիրակի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք է ժամանել՝ մասնակցելու ՄԱԿ-ի գագաթաժողովի աշխատանքներին:
Փարիզում 6 զինվորականներ վնասվածքներ են ստացել՝ քաղաքի արևելյան հատածի Վենսեն անտառում գտնվող վրանում գազի պայթյունից:
ԱՄՆ-ի Սենատը պատրաստվում է ավարտին հասցնել Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Բրեթ Քավանոյի թեկնածության շուրջ քննարկումները: Սակայն Քրիստին Ֆորդի ներկայացրած մեղադրանքները հարցականի տակ են դնում ընթացքը ու հիշեցնում երեք տասնամյակ առաջ տեղի ունեցած նմանատիպ մի պատմություն:
Նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոհենը խոստացել է ուշագրավ տեղեկություններ փոխանցել Ռուսաստանի հետ կապված հետաքննությանը:
«Նյու Յորքում լուրջ առաջընթաց 2016 թվականի բարձրաստիճան հանդիպումների օրակարգերի համաձայնեցման հարցում չի լինի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը
168.am-ի աղբյուրների տեղեկացմամբ՝ ամերիկյան կողմը նպատակահարմար չի համարել նաև ՀՀ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյան-ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեո հանդիպումը, ինչն էլ ամբողջությամբ զրոյացրել է այցի ընթացքում հայ-ամերիկյան քաղաքական օրակարգը։
ԱՄՆ-ն Հայաստանի գործընկեր երկրներից մեկն է, որի հետ 27 տարիների ընթացքում կառուցվել է բավական հարուստ օրակարգ. ներկայումս ևս Հայաստանը Միացյալ Նահանգների հետ ունի հարաբերությունների բավականին մեծ օրակարգ:
Առաջին հերթին շնորհավորում եմ բոլորիս Անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ։ 27 տարին շատ հետաքրքիր մի շրջան է մեր պետության համար, մեր ժողովրդի համար: Զգացումս բավական ուժեղ է, որովհետև մենք մի ժողովուրդ ենք, որը երկար դարերի պատմություն ունի, ունի իր քաղաքակրթությունը, իր արժեքները:
Մոսկվան քննադատում է ռուսական արտադրության զենքեր ձեռք բերողների նկատմամբ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների սահմանումը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին:
Սեպտեմբերի 20-ին Լոնդոնում հրապարակվել է Բուքերյան մրցանակի կարճ ցուցակը, որը շնորհվում է անգլալեզու գրականության բնագավառում:
«Բնականաբար, ամենահետաքրքրական դիտարկումը վերաբերում էր ԼՂ հակամարտությանը, որը ևս նոր չէր, և որից, ըստ ամերիկյան կողմի, բխում է հայ-ամերիկյան հետագա համագործակցությունը»:
Ամեն տարի Երկրի վրա գոյացող աղբի քանակությունը մինչեւ 2050 թվականը կարող է ավելանալ 70 տոկոսով, եթե պետությունները չմիավորեն ջանքերը եւ չձեռնարկեն քայլեր՝ ուղղված թափոնների վերամշակմանն ու պլաստիկի սպառման կրճատմանը:
Չինաստանի «Գուգուն» պետական թանգարանը եւ Սիրիայի մշակույթի նախարարությունը հուշագիր են ստորագրել պատմական մասունքների պահպանման մասին, որին համապատասխան Պեկինը Դամասկոսին օգնություն կցուցաբերի մշակութային ժառանգության օբյեկտների վերականգնման գործում:
Երեխաների մահվան դեպքերի կեսը 2017 թվականին բաժին է ընկել Սեւ Աֆրիկայի տարածաշրջանին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ պահպանողական դաշինքի վարկանիշը կորցրել է 1 տոկոսային կետ եւ կազմել է 28 տոկոս, ժողովրդականության 18 տոկոս ցուցանիշով երկրորդ տեղում է «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳհ) աջ կուսակցությունը:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի ժողովրդականության վարկանիշը կտրուկ աճել է ԿԺԴՀ կատարած նրա ուղեւորությունից եւ այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ կայացած գագաթնաժողովից հետո:
Տանզանիայի Վիկտորիա լճում մարդատար լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 136-ի:
Գերմանիայի ռազմածովային ուժերի «Աուգսբուրգ» ֆրեգատը սեպտեմբերի 21-ին, անցնելով Ջիբրալթարի նեղուցով, մտել է Միջերկրական ծովի ջրատարածք: