Բաժիններ՝

Տոկիոյի Խաղերի կազմկոմիտեն մտադիր է ավելացնել կորոնավիրուսի թեստերի թիվը մարզիկների շրջանում

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մտադիր են ավելացնել մարզիկների շրջանում կատարվող կորոնավիրուսի թեստերի թիվն սկզբնական պլանի համեմատությամբ: Այդ մասին մարտի 9-ին Nikkan Sports հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է Օլիմպիադայի կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հասիմոտոն։

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հրապարակված մրցումների անցկացման կանոնների համաձայն՝ ատլետները պետք է թեստ հանձնեն չորս օրը մեկ անգամից ոչ ուշ: «Մենք պետք է քննենք այդ թվի ավելացման հնարավորությունը»,- ասել է Հասիմոտոն:

Պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստավորման պարբերականությունը, կանոնների համաձայն, կախված կլինի մարզաձեւից եւ մրցումների կարգացուցակից: Ստուգումները ենթադրվում է իրականացնել մասնագիտացված լաբորատորիայում Օլիմպիական կամ Պարալիմպիական ավանի տարածքում: Եթե մարզիկն ապրում է այդ օբյեկտներից դուրս, նա պետք է օգտվի տրամադրված հատուկ տրանսպորտից՝ անալիզներ անելու համար: Թեստերի արդյունքներին հետեւել կարելի կլինի սմարթֆոնի համար հատուկ հավելվածի միջոցով: Վարակում հայտնաբերվելու դեպքում մյուս ատլետներին տեղեկացումը կիրականացվի անհապաղ ախտահարվածների հետ շփուների հսկման համար այլ հավելվածի միջոցով, որը չի պահպանում անձնական տվյալները, այլ սոսկ նախազգուշացնում է պոտենցիալ ռիսկի մասին:

Այն Ճապոնիայում օգտագործվում է անցյալ տարվա ամռանից եւ պարտադիր է նրանց շրջանում, ովքեր կգան Տոկիո Օլմպիադայի: Տոկիոյում Օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվգականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցումները հետաձգվեցին մեկ տարով եւ այժմ կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ն ընկած ժամանակամիջոցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս