Սակարանում կայացած սակարկությունները մեկ օրում 25 մոլրդ դոլար են բերել Իլոն Մասքին
Իլոն Մասքին պատկանող Tesla ընկերության բաժնետոմսերը շարունակում են զգալիորեն աճել մարտի 10-ի սակարկություններում, ինչի շնորհիվ ձեռնարկչի կարողությունն ավելացել է 25 միլիարդ դոլարով: Համապատասխան տեղեկատվությունը բերված է Bloomberg գործակալության կազմած՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում:
Tesla-ի բաժնետոմսերն անցյալ շաբաթ նվազել են: Առանձնապես կտրուկ անկում է տեղի ունեցել երկուշաբթի օրը, երբ արժեթղթերն էժանացել են 5,84 տոկոսով:
Ընկերության կապիտալացումը նվազել է մինչեւ 540,4 միլիարդ դոլար, այսինքն՝ ավելի քան մեկ երրորդով պակաս առավելագույն մակարդակից, որը ձեռք էր բերվել հունվարի սկզբին, երբ կապիտալացումը կազմել էր 850 միլիարդ դոլար: Մասքի կարողությունը Tesla-ում սեփականության բաժնի վերահաշվումով պակասել է 27 միլիարդ դոլարով: Բայց երերքշաբթի օրը սակարկություններից երկու ժամ առաջ բաժնետոմսերի գինն աճել է գրեթե 15 տոկոսով՝ մեկ բաժնետոմսի դիմաց 563 դոլարից մինչեւ 645 դոլար:
Կաիտալացումը հասել է 608,5 միլիարդ դոլարի, այսինքն՝ գրեթե 70 միլարդ դոլարով ավելի, քան երկուշաբթի օրը սակարանների փակման արդյունքներով: Երեքշաբթի օրը ձեռնարկիչն իր կապիտալն ավելացրել էավելի քան 12 միլիարդ դոլարով: Աճի միտումը պահպանվել է: Մասքի կարողությունն, այսպիսով, չորեքշաբթի օրը կրկին աճել է. այս անգամ 25,1 միլիարդ դոլարով:
Ըստ որում նա ընդամենը 6 միլիարդ դոլարով է հետ մնում աշխարհի ամենահարուստ մարդուց՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից: Ընկերությունների կապիտալացման փոփոխության հիման վրա հարստության մակարդակի հաշվակման փորձերը բավականին հարաբերական բնույթ են կրում: Մասքը երբեք չի վաճառել Tesla-ի բաժնետոմսերը: Հունվարի սկզբից ընկերության կապիտալացման նույնիսկ մեկ երրորդի կորուստն աննշան է 2020 թվականին դրա բուռն աճի համեմատությամբ, որի ընթացքում ընկերության բաժնետոմսերի գինը բարձրացել են ավելի քան 700 տոկոսով: Մասքը նաեւ SpaceX ընկերության բաժնետոմսերի հիմնական պահառուն է, որն զբաղվում է տիեզերական արձակումներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: