Աֆղանստանը հարվածներ է հասցրել Պակիստանին
Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Բելուջիստան սահմանամերձ նահանգի Սարանան քաղաքում ԻՊ-ի (Իսլամական պետություն) կենտրոնի, ինչպես նաև Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր-Պախտունխվա նահանգի այլ շրջանների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելու մասին:
Ի պատասխան սրա՝ Իսլամաբադը հայտարարել է, որ արձակված բոլոր անօդաչու սարքերը չեզոքացվել են: Պակիստանյան կողմի տվյալներով՝ միջադեպի հետևանքով երկու մարդ է վիրավորվել:


