Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Հունաստան է փախել Թուրքիայի շուրջ 400 քաղաքացի:
Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Կրիստոֆ Կաստաները երկրում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի քվեարկությանը չմասնակցածների բարձր տոկոսը որակել է «ձախողում, որը կրկնվում է»:
Բելգիան ընթացիկ տարվա սկզբից ապաստանի տրամադրման հարցում մերժել է խնդրատուների 74,4 տոկոսին: Այդ մասին հունիսի 12-ին հայտնել է Փախստականների եւ քաղաքացիություն չունեցող անձանց գործերի գլխավոր կոմիսարիատը:
Մեծ Բրիտանիայի՝ Brexit-ի գործերի նախարար Դեւիդ Դեւիսը հավաստել է, որ Եվրամիությունից երկրի դուրս գալու շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 19-ին, ինչի մասին հայտնել է BBC հեռուստառադիոկորպորացիան։
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Սենատը մոտ ժամանակներս կարող է ընդունել օրինագիծ, որն օրենսդրական կարգով կխստացնի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները:
Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլում վստահ հաղթանակ է տանում երկրի Նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած En Marche! շարժումը:
Կոլումբիայի օկրուգի եւ Մերիլենդի նահանգի դատախազներն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին դատի են տալու հակակոռուպցիոն օրենսդրության խախտման համար, քանի որ նա, ինչպես ենթադրվում է, այլ պետություններից ֆինանսավորում է ստացել պաշտոնակալությունից հետո:
Հյուսիսատլանտյան դաշինքի ինը երկրների ավելի քան 5 հազար զինվոր ու սպա է մասնակցում հունիսի 12-ին Լիտվայում սկսված Gelezinis vilkas 2017 («Երկաթյա գայլ-2017») զորավարժություններին:
Առնվազն 12 մարդ 1 զոհվել Անդբայկալում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Թվով 12-րդ զոհը դարձել է մի կին, որը մահացել 1 Բուրյաթիա տեղափոխելիս: Այդպիսով վթարի զոհերի թիվը հասել 1 12-ի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հարսանեկան արարողության մասնակից է դարձել ամերիկյան Նյու Ջերսիիում իրեն պատկանող գոլֆ-ակումբում, ինչի մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հունիսի 13-ին կուղեւորվի Ֆրանսիա՝ հանդիպում անցկացնելու նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում պլանավորվում է քննարկել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցը:
Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել է, որ այն հարյուր միլիոնավոր դոլարները, որոնք երկիր են բերվել որպես 2015 թվականին առեւանգված կատարցի պատանդների փրկագին, ամբողջ ծավալով մնում են Բաղդադի Կենտրոնական բանկում:
Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչիին աջակցող «Կոսովոյի դեմոկրատական կուսակցության» եւ վարչապետի թեկնածու Ռամուշ Խարադինայի «Հանուն Կոսովոյի ապագայի միության» կոալիցիան մեծամասնություն է ստանում խորհրդարանական ընտրություններում
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտնել է, որ ուրախ է Սպիտակ տուն տեղափոխվելու առթիվ՝ Twitter-ում լուսանկար հրապարակելով Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնական նստավայրի լուսամուտից բացվող տեսարանով։
Հանրաքվեին մասնակցած պուերտոռիկացիների մեծամասնությունն արտահայտվել է նահանգի իրավունքներով ԱՄՆ-ին արշիպելագի միանալու օգտին:
Իտալիայի «5 աստղի շարժում» առաջատար ընդդիմադիր ուժը ջախջախիչ պարտություն է կրել հունիսի 11-ին երկրում կայացած մասնակի վարչական ընտրությունների արդյունքներով, ինչի մասին վկայում են exit-poll-ի նախնական տվյալները:
Ընտրություններին մասնակցոմւթյունը կազմել է շուրջ 51 տոկոս: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլլոնը հայտարարել է, որ անցած ընտրությունների համեմատությամբ մասնակցությունն զգալիորեն նվազել է, ինչը վկայում է վստահության ճգնաժամի մասին երկրի քաղաքական կյանքում:
Բարձր տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ինչ ձևով են կատարվելու գնումները 2027 թվականին։
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին ոչնչացվել է Ռաքային ուղղված ավիահարվածի արդյունքում:
Ճապոնիայի նավաշինական ընկերությունները հայտարարել են ինքնակառավարվող բեռնատար նավերի կառուցման ընդգրկուն նախագծի գործարկման մասին, տեղեկացնում է BBC-ին:
«Այստեղ խնդիրը Բաքվի վրա ճնշում գործադրելն է, և ճնշում գործադրելը բոլոր կողմերից։ Իսկ այսօր այդ ճնշումը թույլ է, պետք է այն ավելի ուժեղացնել»։
Իրանցիները հստակ գիտակցում են, թե իրականացնողներն ովքեր են, ովքեր են այդ իրականացնողներին հրահանգ տվողները և ովքեր են հրահանգ տվողներին հրահանգողները։
Մեծ պանդայի՝ աշխարհում ամենածեր էգերից մեկը՝ Սուսու անվամբ, անցյալ շաբաթ սատկել է Չինաստանի Սիչուանի նահանգի Չենդու քաղաքի հետազոտական կենտրոնում:
«Կարող ենք ասել, որ ինչքան տարածաշրջանում հզորանա քրդական գործոնը, այնքան ավելի շատ վտանգ է սպառնալու Թուրքիայի կայունությանը, քանի որ քրդերը միշտ էլ ծառայել են որպես գործիք՝ Թուրքիան մասնատելու և Թուրքիայի կյանքն էլ ավելի դժոխային դարձնելու համար։ Ինչքան քրդական գործոնը հզորանա, այնքան ավելի է մեծանալու թուրք-քրդական բախումների հավանականությունը»,- նկատեց պարոն Խուդավերդյանը։
«Մենք ենթադրում ենք, որ մի օր դա կլինի նաև Սինգապուրում, այդ պատճառով էլ անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի պատրաստ լինենք դրան»,- ասել է վարչապետը:
«Հայաստանն ու Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չեն, բայց ընտրվել են ՆԱՏՕ-ի կողմից` հատուկ հարաբերությունները խորացնելու համար, որովհետև դուք կարող եք դեսպան լինել ՌԴ-ի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները լավացնելու խնդրում: ՌԴ-ն դիտարկվում է՝ որպես ամենամեծ սպառնալիքը ՆԱՏՕ-ի երկրների համար, հատկապես` տեղեկատվական կամպանիաների առումով»,- ասաց Ֆրիկեն:
Նիգերի Հանրապետությունը հայտնել է Կատարից իր դեսպանին հետ կանչելու մասին՝ ի նշան համերաշխության արաբական այն երկրների հետ, որոնք հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը դադարեցրել է այցը Ղազախստան որդու ծնվելու կապակցությամբ:
Ղազախստանը 300 հազար ԱՄՆ դոլար կներդնի Միավորված ազգերի կազմակերպության ահաբեկչության դեմ պայքարի ֆոնդին:
ԱՄՆ-ի Կոնգրեսում երկու տասնյակից ավելի օրենսդիրներ կոչ են արել գործընկերներին ավելացնել Հայաստանին 2018-ին հատկացվելիք ամերիկյան օգնությունը: