Գերմանացի նախարարը մարդու իրավունքների պաշտպանության կոչ է արել Թուրքիային

Գերմանիայի Եվրոպայի հարցերով պատասխանատու նախարար Միշել Ռոթը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է ունեցել Թուրքիայի ընդդիմադիր ուժ համարվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահների՝ Փերվին Բուլդանի և Միթհաթ Սանջարի հետ:

Հանդիպման մասին Ռոթը գրառում է արել Twitter-ում:

Հայտնի է դարձել, որ կողմերը քննարկել են Թուրքիայում խոսքի ազատությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր:

«Խոսքի ազատություն ու մարդու իրավունքներ ունենալը ոչ թե պարզապես լավ բաներ են, այլև ժողովրդավարության և իրավունքի գերակայության հիմնական տարրերն են: Դա վերաբերում է նաև Թուրքիային»,- գրել է նա:

Ռոթը նաև նշել է, որ իրենք հետևում են Թուրքիայում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031