Բաժիններ՝

Ավստրիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո մահացածների թիվը հասել է 43-ի

Ավստրիայում մահացու վախճանների թիվը, որնոք տեղի են ունեցել կորոնավիրուսի դեմ կատարված պատվաստումից հետո, աճել է մինչեւ 43: Դրա հետ մեկտեղ մահացու դեպքերի կապն օգտագործված պատրաստուկների հետ պարզված չէ: Այդ մասին ասված է Առողջապահության ոլորտում անվտանգության դաշնային գերատեսչության՝ մարտի 9-ին տարածված զեկույցում, որն ընդգրկում է 2020 թվականի դեկտեմբերի 27-ից մինչեւ 2021 թվականի մարտի 5-ն ընկարծ հաշվետու ժամանակամիջոցը։

Անցած շաբաթ Ավստրիայի այդ հսկողական ծառայությունը հաղորդել էր 41 մահվան մասին Pfizer – BioNTech կոնսորցիումի պատվաստանյութով պատվաստումից հետո, բայց պատրաստուկի հետ կապ չի պարզվել: «Առողջապահության ոլորտում անվտանգության դաշնային գերատեսչությանը հաղորդվել է 43 մահացու դեպքերի մասին, որոնք ըստ ժամանակի մոտ են COVID-19-ի դեմ պատվաստմանը (42ը՝ Pfizer – BioNTech, 1-ն՝ AstraZeneca)»,- ասված է զեկույցում: Փաստաթղթի համաձայն՝ «մինչեւ այս պահը չկան պատվաստանյութի հետ կապի փաստեր, պարզումները շարունակվում են»: Մարտի 7-ին Ավստրիայում ձեռնամուխ են եղել 49-ամյա կնոջ մահվան հանգամանքների ուսումնասիրմանը, որը տեղի է ունեցել AstraZeneca ընկերության պատրաստուկով պատվաստումից հետո: Նախազգուշության նպատակով պատվաստանյութի այդ խմբաքանակի մնացած պաշարները չեն օգտագործվի: Հիշյալ խմբաքանակից առանց հետեւանքների գործածվել է պատվաստանյութի 37 հազար դեղաչափ: Չօգտավգործված է մնացել այդ պատրաստուկի սոսկ շուրջ 6 հազար դեղաչափ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս