Անկարայի դատարանը 5 հոգու ցմահ ազատազրկել է Ռուսաստանի դեսպանի սպանության գործով

Անկարայի առանձնապես ծանր հանցագործությունների գործերով դատարանը Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով հինգ մեղադրյալների դատապարտել է ցմահ ազատազրկման: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Դեսպան Կարլովը սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայի Արդիական արվեստի թանգարանում ելույթ ունենալու պահին: Թուրք ոստիկանները տեղում սպանել են դեսպանի վրա կրակ արձակած նախկին ոստիկան Մևլութ Ալթինթաշին:

Դատարանը Սալիհ Յըլմազին մեղավոր է ճանաչել դեսպանին սպանելու հրահանգ արձակելու, իսկ Շահին Սեհութին՝ մարդասպանի գործողությունները ղեկավարելու համար: Երկու ամբաստանյալները դատապարտվել են ցմահ ազատազրկման:

Վեց ամբաստանյալ անմեղ է ճանաչվել, իսկ ութ հոգի էլ դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031