Բաժիններ՝

Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարցազրույցը Մեծ Բրիտանիայում դիտել է առնվազն 11 մլն մարդ

Բրիտանիացի արքայազն Հարրի եւ նրա տիկնոջ՝ Մեգան Մարքլի հարցազրույցը հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին, որն ԱՄՆ-ից անմիջապես հետո մարտի 8-ի երեկոյան ցուցադրվել է Մեծ Բրիտանիայի iTV հեռուստաալիքով, Միացյալ Թագավորությունում դիտել է ավելի քան 11 միլիոն մարդ: Մարտի 9-ին այդ մասին հայտնել է հեռուստաալիքի ներքին նորությունների ղեկավար Մեթ Ուիլյամսը:

«Ավելի քան 11 միլիոն մարդ է դիտել անցյալ երեկոյան iTV-ում Օփրայի հարցազույցը Հարրիի եւ Մգանի հետ: Բարձրակետին այն դիտել է ավելի քան 12 միլիոն մարդ»,- մեջբերում է Ուիլյամսի խոսքը PA գործակալությունը: Համեմատության համար նշենք. 2018 թվականի մայիսին, երբ զույգն ամուսնանում էր Վինձորի դղյակում, արարողության ուղիղ հեռարձակումը դիտել է 18 միլիոն բրիտանացի:

Միացյալ Նահանգներում, որտեղ հարզազրույցը ցուցադրվել է մեկ օր առաջ CBS հեռուստաալիքով, այն միաժամանակ դիտել է միջին հաշվով առնվազն 17,1 միլիոն մարդ:

Արքայազն Հարիիի եւ Մեգան Մարքլի հարցազրույցն առաջացրել է հասարակայնության մեծ հետաքրքրությունը:

Ուինֆրիի հետ զրույցում Սասեքսի դքսուհին պատմելէ, որ ցնցվել է «այն մասին խոսակցություններից, թե որքան թուխ կարող է լինել» իր որդի Արչիի մաշկը, երբ նա ծնվի: Բացի դրանից, նա ընդգծել է, որ հղիության ժամանակ բառացիորեն պատրաստ էեղել հասնելու ինքնասպանության այն ճնշման պատճառով, որը գործադրվել է թագավորական ընտանիքի որոշ անդամների, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների եւ սոցցանցերի կողմից: Դքսուհու հիշողություններով՝ ինքը «պարզապես չի ցանկացել այլեւս ապրել», եւ դա եղել է խիստ բացահայտ, իրական, վախեցնող եւ մշտական միտք»: Մարքլը նաեւ իրեն համարել է «իսկական զրպարտչական արշավի» զոհ:

Այդ հայտնությունները հզոր արձագանք են հարուցել Մեծ Բրիտանիայում, սակայն Բուկինգհեմի պալատն առայժմ չի մեկնաբանել դրանք:

Մինչդեռ հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ բրիտանացիների գրեթե կեսը (47 տոկոսը) կարծում է, որ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլն իրենց անվայել են պահել՝ սկանդալային հարցազրույց տալով:

Հակադիր կարծիքին է հացման մասնակիցների սոսկ 21 տոկոսը, հաղորդելէ ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս