ԹՐԻՓՓ-ը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով, այս պահին ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է. ԱԳ փոխնախարար
ԹՐԻՓՓ-ը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով, այս պահին ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:
«ԵԱՏՄ-ի մաքսային կարգավորումները մեր մաքսային մարմիններն են իրականացնում, այնպես որ, մենք այդտեղ հարց չենք տեսնում: Այս պահին ԹՐԻՓՓ-ը իրականացվում է Հայաստանի Հանրապետություն-Ամերիկայի Միացյալ Նահանգներ ձևաչափում, կնքվել է համաձայնագիր, ապագայի մասին ինչ-որ բաներ չէի ուզի ասել, կարծում եմ, որ չարժե»,- նշել է Սաֆարյանը:
Հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի հետ համատեղ աշխատանքի կամ բազաներ ստեղծելու հարց չի առաջանա, Սաֆարյանը պտասխանեց, որ այս փուլում որևէ հարց չի ծագում։

