Մեկ շաբաթում աշխարհում կորոնավիրուսով հիվանդացությունը 2 տոկոսով աճել է
Անցած շաբաթ կորոնավիրուսով հիվանդացածների թիվը 2 տոկոսով գերազանցել է նախորդ յոթ օրվա տվյալները, իսկ մահացու վախճանների քանակը 6 տոկոսով նվազել է: Այս տվյալները բերված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ մարտի լույս 10-ի գիշերը Ժնեւում հրապարակված շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում։
«ԱՆնցյալ շաբաթ ստացվել են հաղորդումներ վարակման ավելի քան 2,7 միլիոն նոր դեպքերի մասին, ինչը 2 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա համեմատությամբ»,- նշում է կազմակերպությունը: «Գլոբալ մասշտաբով մոտավորապես երկրների կեսում նոր դեպքերի թիվը նվազել է, մինչդեռ մյուս կեսում նշվել է դրանց աճ»,- արձանագրել են ԱՀԿ-ում:
Համաճարակաբանական տեղեկագրի համաձայն՝ մարտի 1-ից մինչեւ 7-ն աշխարհում գրանցվել են 2 734 381 վարակված եւ 60 323 մահացու վախճան: Մարտի 7-ի դրությամբ եղել է ախտահարման 116 166 652 դեպք եւ հիվանդների մահվան 2 582 528 դեպք: Անցյալ շաբաթ հիվանդացության աճն առանձնապես նկատելի է եղել Աֆրիկայում (10 տոկոսով) եւ Արեւելյան Միջերկրականում (10 տոկոսով), ինչպես նաեւ Եվրոպայում (4 տոկոսով):
Արեւելյան Միջերկրականում մահացությունն աճել է (9 տոկոսով), բայց ըստ որում կրճատվել է մյուս բոլոր տարածաշրջաններում:
Հյուսիսային եւ Հրարավային Ամերիկայում յոթ օրում վարակվել է ավելի քան 1,1 միլիոն մարդ եւ մահացել ավելի քան 32 հազարը:
Եվրոպայում արձանագրվել են ախտահարման ավելի քան 1,1 միլիոն նոր դեպք եւ 20 հազարից ավելի մահացու վախճան: Արեւելյան Միջերկրականում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 228 հազար վարակվածներ, մահացել է 2,7 հազարից ավելի մարդ: ԱՄՆ-ում մեկ շաբաթում վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 427 հազարով:
Այնուհետեւ գալիս են Բրազիլիան (ավելի քան 413 հազար նոր դեպք), Ֆրանսիան (ավելի քան 143 հազար), Իտալիան (ավելի քան 138 հազար), Հնդկաստանը (ավելի քան 115 հազար), Լեհաստանը (ավելի քան 87 հազար), Չեխիան (ավելի քան 85 հազար), Ռուսաստանը (ավելի քան 76 հազար), Թուրքիան (ավելի քան 76 հազար), Իրանը (ավելի քան 58 հազար), հաղորդել է ՏԱՍՍ-ը: