Ռուսաստանը ժամանակավորապես փակել է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի սահմաններին գտնվող երկաթուղային անցակետերը

Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցրել է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի սահմաններին գտնվող մի շարք երկաթուղային անցակետերով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժը։

Համապատասխան կարգադրությունը հունիսի 30-ին ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Այն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից։

Փակվող անցակետերից հինգը գտնվում են Ֆինլանդիայի հետ սահմանին, դրանցից մեկը՝ Սանկտ Պետերբուրգում, երկուսը՝ Լենինգրադի մարզում, ևս երկուսը՝ Կարելիայի Հանրապետությունում։ Փակվել է նաև մեկական երկաթուղային անցակետ Էստոնիայի և Լատվիայի սահմանին՝ Պսկովի մարզում։

Ռուսաստանի կառավարությունը չի հայտնել որոշման պատճառը, ինչպես նաև չի հստակեցրել, թե որքան ժամանակ են սահմանափակումները գործելու։

Ֆինլանդիան Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը փակել է դեռ 2023-ին՝ Մոսկվային մեղադրելով Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից փախստականների հոսքը դեպի իր սահման կազմակերպելու մեջ։ Ռուսաստանը այդ մեղադրանքները հերքել էր։

Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո Բալթյան երկրները նույնպես խստացրել են սահմանային հսկողությունը Ռուսաստանի ուղղությամբ, թեև ցամաքային սահմանը ամբողջությամբ չեն փակել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031