Բաժիններ՝

Բայդենի օգնականները նրան կրկին թույլ չեն տվել պատասխանել լրագրողների հարցերին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օգնականները կրկին թույլ չեն տվել, որ նա պատասխանի լրագրողների հարցերին, երբ նա Վաշինգտոնում այցելել է տնտեսական խանութ։ Այդ մասին վկայում է Fox News հեռուսատաալիքի տեսանկարահանումը։

ԱՄՆ նախագահը գրեթե տասը րոպե սեփականատերերի հետ քայլել է խանութում, ինչից հետո մամուլը փորձել է մի քանի հարց տալ նրան, այդ թվում՝ Մեքսիկայի հետ սահմանին իրավիճակի վերաբերյալ։ Բայդենը չի հասցրել բացել բերանը, երբ նրա օգնականները միջամտել են և թույլ չեն տվել, որ խոսի։

Բայդենն արդեն 48 օր է՝ զբաղեցնում է նախագահի պաշտոնը, և դեռ ոչ մի մամուլի ասուլիս չի կազմակերպվել։ Սա արդեն Սպիտակ տան ղեկավարի համար հարյուրամյակի ռեկորդ է։ Նախորդ 15 նախագահները լրագրողների հետ առաջին անգամ շփվել են մոտավորապես պաշտոնավարման 33-րդ օրը։

Բայդենն արդեն յոթ շաբաթ է՝ լուռ է։ Սպիտակ տան մամուլի ծառայությունը խոստացել է մամուլի հետ առաջին հանդիպումն անցկացնել այս ամսվա վերջին։

Փոխանցում է ria.ru-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031