Ինդոնեզացի փրկարարները 34 ուսանողների մարմիններ են հայտնաբերել եկեղեցիներից մեկում, որոնք մահացել են երկրաշարժի հետեւանքով առաջացած սղանքից:
Բարձր որակավորում ունեցող աշխատողները, անկախ այն երկրից, որտեղից նրանք ժամանել են, Brexit-ից հետո Միացյալ Թագավորությունում կօգտվեն աշխատելու գերակա իրավունքից:
Վիետնամից Լոնդոն անդրատլանտյան թռիչք իրականացնող ինքնաթիռում բրիտանացի է մահացել նախքան Սոչիում արտակարգ վայրէջք կատարելը։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ամենաերկարատեւ ճառն է արտասանել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի ընդհանուր քաղաքական բանավեճի ժամանակ:
6,0 մագնիտուդով նոր երկրաշարժ է հոկտեմբերի 2-ին տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ:
Ֆրանսիայի հասարակայնությունը խիստ քննադատության է ենթարկել իր նախագահ Էմանուել Մակրոնին սեւամորթ երիտասարդների հետ լուսանկարների համար:
Չինաստանի Գուանդուն հարավային նահանգում գրանցվել է թռչնագրիպի H5N6 վիրուսով, որը մահացու վտանգ է ներկայացնում, մարդու վարակվելու առաջին դեպքը:
Գերմանիայի «Կանաչների» կուսակցության պատգամավոր Օմիդ Նուրիփուրը հարցադրում է արել էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարությանը Թուրքիային վաճառված զենքի ծավալների և դրանց արժեքի վերաբերյալ։
Մակեդոնիայի Հանրապետության վերանվանման մասին Հունաստանի հետ միջկառավարական պայմանագրի ստորագրման հարցի շուրջ հանրաքվեն, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին, ճանաչվել է չկայացած:
Ինդոնեզիայի փրկարարները չեն կարողանում հասնել Կենտրոնական Սուլավեսիի նահանգի երկու խոշոր շրջաններում գտնվող բնակավայրեր, քանի որ ճանապարհներն ավերված են երկրաշարժի պատճառով:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին պարգեւատրել է Ազատության շքանշանով։
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 1-ին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղում մասնակցել է Ստալինգրադի եւ Կուրսկի հերոսական ճակատամարտերի հաղթանակների 75-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությանը եւ հանդես եկել ելույթով:
Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը անկախության հանրաքվեի անցկացման առաջին տարեդարձի օրը սխալ է համարել անկախության հռչակումը կասեցնելու իր որոշումը։
Առնվազն երկու մարդ է զոհվել, եւս երկուսն անհայտ կորած են համարվում Ճապոնիայում մոլեգնող «Տրամի» թայֆունի պատճառով, որը թվով 24-րդն է այս տարի:
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու երեք բանտերից շուրջ 1200 դատապարտյալ է փախել այդ տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժից ու ցունամիից հետո:
Կալիֆոռնիան դարձել է ԱՄՆ-ի առաջին նահանգը, որն օրենսդրորեն սահմանում Է կանոն, ըստ որի այս նահանգում գրանցված հանրային կորպորացիաների տնօրենների խորհրդում պետք է լինեն կանայք:
Կատալոնիայի անկախության շուրջ 400 կողմնակիցներ հոկտեմբերի 1-ի վաղ առավոտյան փակել են ուղիները Ժիրոնա քաղաքի երկաթուղային կայարանում:
Պեկինի շուրջ 150 հազար բնակիչներ ու հյուրեր են հոկտեմբերի 1-ի առավոտյան հավաքվել Տյանանմեն կենտրոնական հրապարակում՝ մասնակցելու ՉԺՀ-ի կազմավորման 69-րդ տարեդարձի առթիվ դրոշի բարձրացման արարողությանը։
Կանադան, ԱՄՆ-ը եւ Մեքսիկան համաձայնության են հասել նոր առեւտրական պայմանագրի շուրջ, որը փոխարինելու կգա Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան գոտու մասին համաձայնագրին (NAFTA-ին):
Մակեդոնիայի վարչապետ Չորան Զաեւը հայտարարել է, որ երկրի վերանվանման շուրջ հանրաքվեում քվեարկածների մեծամասնությունը պաշտպանել է Հունաստանի հետ կնքված համապատասխան համաձայնագիրը եւ ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը երկրի անդամակցությունը, այժմ այդ հարցը քննարկելու է խորհրդարանը։
ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի զինվորականները հոկտեմբերի 1-ից ձեռնամուխ են եղել իրենց բաժանող ապառազմականացված գոտու՝ արեւմուտքից դեպի արեւելք ձգվող չորս կիլոմետր լայնությամբ շրջանի ականազերծմանը:
Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժերի եւ դրանց հաջորդած ցունամիի զոհերի թիվը գերազանցել է 1200-ը:
«Եթե չլիներ Իրինան, ես հիմա ողջ չէի լինի»:
«Չնայած, որ Հայաստանի պատմությունը հարուստ է ավերումներով, 20-րդ դարում տեղի ունեցած զանգվածային սպանություններով, և չնայած հայկական հողերը բազմիցս ասպատակվել են հրոսակների կողմից, մենք ավանդույթների ու հավատամքների զարմանալի հաջորդականություն ենք զգում, որոնք պահպանվել են դարերի ընթացքում»:
Գերմանիայում հարցման մասնակիցների մեծամասնությունն այն կարծիքին է, որ Անգելա Մերկելը երկրի կանցլերի պաշտոնը կթողնի մինչեւ 2021 թվականին լեգիսլատուրայի իր ժամկետի ավարտվելը:
Հիլարի Քլինթոնն իր նմանակի դերն է խաղացել «Մերֆի Բրաուն» ամերիկյան կատակերգական սերիալի նոր էպիզոդներից մեկում:
2018 թվականի սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած միգրանտների ու փախստականների թիվը գերազանցել է 80 հազարը, ավելի քան 1,7 հազար մարդ զոհվել կամ անհետ կորել է:
«Ի՞նչն էր խանգարում կողմերին համաձայնության գալ նախորդ օրակարգի շուրջ, որը գրեթե նույնն էր, կամ գուցե նախորդ օրակարգից չեն հրաժարվել, պարզապես արագ որոշում են կայացրել՝ հետագայում այն զարգացնելու հեռանկարով։ Այս պահին հարցերը շատ են»։
Դոնեցկում «Կոմունիստական» կուսակցության համագումարի անցկացման վայրում պայթյուն է որոտացել, որի հետևանքով նախնական տվյալներով երեք մարդ է տուժել:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած բյուջետային օրինագծով նախատեսվում է Ուկրաինային 250 միլիոն դոլարի աջակցություն տրամադրել: