Ճապոնիայի իշխանությունները տեխնիկական դժվարությունների պատճառով հրաժարվել են 2020 թվականի Օլիմպիական խաղերի ընթացքում ամառային ժամանակի անցնելու գաղափարից:
Մեծ Բրիտանիայի բնակիչների 50 տոկոսից ավելին Brexit-ի շուրջ երկրորդ հանրաքվեում դեմ կքվեարկեր Եվրամիությունից երկրի դուրս գալուն:
Գերմանիայի բնակիչների մեկ հինգերորդից պակաս մասն է գոհ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի վարած քաղաքականությունից:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, որին համարում են երկրի վարչապետի պաշտոնի առավել հավանական ապագա հավակնորնդրից մեկը, հրապարակել է Brexit-ի իրականացման իր ծրագիրը։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Միացյալ Նահանգներ իր աշխատանքային այցի շրջանակներում ԱՄՆ-ի առափնյան պահպանության ուժերի «Բալթիմոր» բազա կատարած այցելության ժամանակ նշել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին առափնյա պահպանության «Այլենդ» դասի երկու պարեկային կատերների հանձնման չափազանց մեծ կարեւորությունը:
7,5 մագնիտուդով երկրաշարժ է սեպտեմբերի 28-ին տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ:
ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհուրդը ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) ղեկավար ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովի ծառայության ժամկետը երկարացրել է եւս երեք տարով:
Բելառուսի նախագահ Ալեսքանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՊՀ-ի երկրները չունեն Համագործակցության զարգացման ընդհանուր տեսլական եւ գլխավոր պլան եւ որ չի հաջողվել մինչեւ վերջ ձեւավորել տեսական մոդել եւ ստեղծել երկրների տնտեսական ինտեգրման գործնական ռազմավարությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Մոլդովայի նախագահները և Թուրքմենստանի փոխվարչապետը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում կարճատև զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ ևս: Միևնույն ժամանակ ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի մասին քննարկում չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Դուշանբեում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հանդիպմանը խնդրել է նրան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Յուկիա Ամանոյից պահանջել՝ ստուգելու Թեհրանում միջուկային նյութերի ու սարքավորումների գաղտնի պահեստի վերաբերյալ տեղեկատվությունը:
ԱՊՀ նախագահությունը Տաջիկստանից փոխանցվեց Թուրքմենստանի Հանրապետությանը:
SAS ավիաընկերության ինքնաթիռը, որը սեպտեմբերի 28-ի առավոտյան իրականացնում էր Կիրունա-Ստոկհոլմ չվերթը, հարկադրական վայրէջք է կատարել Լուլեո քաղաքում՝ օդում շարժիչի բռնկվելու պատճառով:
Նիդեռլանդների իրավապահ մարմինները ձերբակալել են յոթ մարդու, որոնց կասկածում են երկրի տարածքում խոշոր ահաբեկչություն նախապատրաստելու մեջ:
ԱՄՆ-ում առնվազն երկու մարդ է զոհվել, եւս երկուսը՝ վերքեր ստացել սեպտեմբերի 27-ին Գրինվիլ քաղաքում (Հարավային Կարոլինայի նահանգ) ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ դիմել է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի բնակիչներին՝ հայտարարելով, որ նրանց ապագան Վրաստանի կազմում է:
Պապուա-Նոր Գվինեայի Air Niugini ազգային ավիաընկերության մարդատար Boeing 737-800-ը ինքնաթիռը Միկրոնեզիայում վթարային վայրէջք է կատարել ջրի վրա:
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, առաջին անգամ միայնակ պաշտոնապես հայտնվելով հանրության առջեւ, հասցրել է խախտել թագավորական ընտանիքի անդամների վարքականոնը. նա իր հետեւից ինքնուրույն փակել է ավտոմեքենայի դուռը:
Հնդկաստանի Գերագույն դատարանը չեղարկել է քրեական պատիժը ամուսնական դավաճանության համար:
«Արդեն այս հանդիպումները նույնիսկ չեն ապահովում սահմանին հարաբերական խաղաղ իրավիճակ, քանի որ դրանց ընթացքում լուրջ որոշումներ չեն կայացվում, և շփման գծից, հայ-ադրբեջանական սահմանից ողբերգական լուրեր են հասնում»:
Մեզ հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարն ասաց, որ շփումների հաճախակիությունը ցուցիչ չէ, որ խնդիրները հայ-ռուսական հարաբերություններում հարթվում են:
Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, պարենի եւ գյուղատնտեսության զարգացման նախարարությունում պարենային մատակարարումների ապահովման նոր փոխնախարար է նշանակվել՝ առանց Բրյուսելի հետ համաձայնագրի հասնելու ԵՄ-ից երկրի դուրս գալու հետ կապված երկյուղների ֆոնին:
WikiLeaks կայքի հիմնադիրը՝ իր մերկացնող նյութերով հայտնի Ջուլիան Ասանժը, պորտալի նոր գլխավոր խմբագիր է նշանակել իսլանդացի լրագրող Քրիստին Խրաֆնսոնին, որն ավելի վաղ զբաղեցնում էր կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը։
Բրազիլիայի բարձրագույն ընտրական դատարանը որոշում է ընդունել հոկտեմբերին կայանալիք համընդհանուր ընտրություններում գրեթե 3,4 մլն ընտրողների թույլ չտալ քվեարկել նրանց դակտիլոսկոպիկ գրանցման բացակայության պատճառով:
«Ինչ տեղի ունեցավ ապրիլին, մենք համարում ենք մի նոր հնարավորության պատուհան հայկական կառույցների, ինստիտուտների համար՝ որակական քայլ առաջ անել՝ ստեղծելու ազատ, արդար և արդյունավետ արդարադատության համակարգ»։
Բրազիլիան, Գերմանիան, Հնդկաստանը եւ Ճապոնիան գտնում են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների թիվը պետք է ընդլայնվի:
Իրանը Միացյալ Նահանգների համար, հնարավոր է, նշանակալիությամբ երկրորդ մարտահրավերն է Չինաստանից հետո:
ԱՊՀ-ի յոթ երկրներ սեպտեմբերի 27-ին հակաօդային պաշտպանության վարժանքներ են սկսել մինչեւ 100 ինքնաթիռների մասնակցությամբ, ներառյալ ռազմավարական ռմբակոծիչները: