ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին ցույց է տվել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի նամակներից մեկը եւ այդ նամակները որակել է արվեստի ստեղծագործություններ։
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մադագասկարի ԱԳ նախարար Մաքսիմ Էլոի Դովոյի հետ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ է լայնածավալ ռազմական գործողությանը Սիրիայի Իդլիբի նահանգում, բայց կարծում է, որ սիրիացի եւ ռուս զինվորականները կարող են այնտեղ ուղղորդված գործողություններ իրականացնել ահաբեկիչների դեմ:
Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Մեւլյութ Չավուշօղլուն եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը Նյու Յորքում կայացած հանդիպմանը քննարկել են Սիրիայում քաղաքական գործընթացի գործարկմա հեռանկարները՝ հավաստելով սահմանադրական կոմիտեի շուտափույթ գործարկման համար ջանքեր ներդնելու մտադրությունը:
«Կարծում եմ` ժամանակ է հարկավոր, որպեսզի ամեն բան պարզվի, փոխադարձ վստահություն ձևավորվի, քանի որ ներկայումս առաջացած բոլոր խնդիրների պատճառը վստահության բացակայությունն է երկկողմ հարաբերություններում»,- ասել է նա:
Չնայած Թուրքիայում հայկական մշակութային և կրոնական իրավունքների բազմաթիվ խախտումներին՝ Ստամբուլի որոշ հայեր գովաբանում են թուրքական վարչակարգը և հատկապես նրա ֆաշիստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Եվրախորհրդարանը չեղարկել է Եվրամիությանն անդամակցումը նախապատրաստելու նպատակով Թուրքիայի համար նախատեսված 70 մլն եվրոյի օգնությունը:
Իրանի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն ուժի մեջ պահելու ուղղությամբ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի գործողությունները թելադրված են էգոիզմով ու գոռոզությամբ, բայց ոչ Եվրոպայի երկրների շահերի մասին հոգատարությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարներին տրված ընդունելությանը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հաստատել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի նոր հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս, եւ որ այդ գագաթնաժողովը, հավանաբար, կկայանա հոկտեմբերից հետո:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Հայաստան քննարկվել է, բայց դժվար թե այն տեղի ունենա մինչև տարեվերջ, հավանաբար այն տեղի կունենա 2019-ին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
ՄԱԿ-ի ԳԱ-ն թերևս հանդիսանում է միջազգային թիվ մեկ հարթակը, որտեղ տարբեր երկրների ղեկավարներ ներկայացնում են իրենց տեսլականը սեփական երկրի ներքին ու արտաքին քաղաքականության, ժողովրդավարական գործընթացների, անվտանգային հիմնախնդիրների մասով և կիսվում են իրենց մոտեցումներով տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների վերաբերյալ:
Երկու մարդ է զոհվել Գերմանիայի արեւելքի Թյուրինգիայի դաշնային երկրամասում թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը կմասնակցի Դուշանբեում կայանալիք` ԱՊՀ գագաթաժողովին, ինչպես նաև կլինի Բաքվում, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ ազգային արժույթներով հաշվարկների անցնելու համար նպաստավոր պայմաններ կստեղծվեն 2025 թվականին: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Նախ մենք պետք է ստանանք մեր երկրների համաձայնությունը, այնուհետեւ այդ առաջարկը կներկայացնենք պետությունների ղեկավարներին: Այն բանից հետո, երբ նրանք կտան իրենց համաձայնությունը, կդիմենք Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը: Կարծում եմ՝ դա կտեւի առավելագույնը երկու տարի»։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը Ռուսաստանի միջուկային զենքը գլխավոր արտաքին սպառնալիքն է համարել երկրի համար:
Եվրամիությունն օրինական իրավունք ունի բիզնես վարել եւ առեւտրական հարաբերռություններ ունենալ բոլոր պետությունների, ներառյալ Իրանի հետ, չնայած ԱՄՆ-ի քաղաքական որոշումներին:
Չնայած ներքաղաքական կյանքում տեղի ունեցող արմատական փոփոխություններին, Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը հուսով է, որ ԿԺԴՀ-ի եւ նրա հարավային հարեւանի վերամիավորումը տեղի կունենա իր կյանքի օրոք:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում եվրոպական երկրների կողմից իրենց իրենց տնտեսական ու ֆինանսական ինքնիշխանության ամրապնդումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Թեհրանի հետ Վաշինգտոնի հարաբերություններն ապագայում կզարգանան նույն այն հետագծով, ինչ եւ Փհենյանի հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ:
ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակիի հետ:
ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:
Եվրամիությունը շարունակական աջակցություն կցուցաբերի Հայաստանի բարեփոխումներին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից կազմակերպված Leaving No One Behind in an Age of Technological Revolution խորագրով միջոցառմանը, որի ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական հեղափոխության դարաշրջանում համագործակցության զարգացմանը, փորձի փոխանակմանն ու երկրների զարգացմանը վերաբերող հարցեր:
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է հնարավոր առավելագույն թվով պետական ծառայողների աշխատանքը կազմակերպել տանը:
Իտալիայի Նախարարների խորհուրդը միաձայն հավանություն է տվել «Անվտանգության ու միգրացիայի մասին» դեկրետին, որը երկրում ստացել է «Սալվինիի դեկրետ» անվանումը:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բոլոր ասպեկտների քննարկման գործընթացը վճռորշ փուլ է մտնում, հանրագումարային որոշումը կարող է ձեռք բերվել արդեն 6-8 շաբաթ անց պայմանով, որ կողմերը հանգամանորեն կձեւակերպեն ապագա հարաբերությունների իրենց տեսլականը: