«Ինձ թվում է, որ մարդկանց ազատ տեղաշարժը շատ կարևոր ասպեկտ է երկրներն ու ազգերն իրար մոտեցնելու գործում: Լավ կլիներ, որ դա տեղի ունենար ավելի շուտ, քան ուշ: Էստոնիան շահագրգռված է տեսնել այս գործընթացի արագ ավարտը, բայց չեմ կարող ժամկետներ նշել ավարտի մասին: Հուսամ, որ մենք թափ կհավաքենք»,- ասաց նա:
Առնվազն մեկ մարդ վերքեր է ստացել Մյունխենի արվարձանի քաղաքային էլեկտրագնացքի Ունտերֆերինգ կայարանում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հունիսի 12-ին Մայամիում ձերբակալել է Պանամայի նախկին նախագահ Ռիկարդո Մարտինելիին, ինչի մասին հայտնել է Estrella պորտալը:
Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները թույլատրել են երրորդ երկրների ավիաընկերություններին՝ օգտագործել իր օդային տարածությունը եւ օդանավակայանները դեպի Կատար եւ այնտեղից չվերթներ իրականացնելիս:
«Մաչեսթր-Արենա» մարզադաշտում ահաբեկչական գործողությունը, որը մայիսի լույս 23-ի գիշերը կատարեց լիբիական ծագմամբ մահապարտ Սալման Աբեդին, նրա կողմից պլանավորվում էր 2016 թվականի դեկտեմբերից:
Պանամայի իշխանությունները խզել են դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ հօգուտ Չինաստանի, BBC-ին
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում բողոքի ակցիայի մասնակիցները հունիսի 12-ին Չակաոյի շրջանում հրկիզող խառնուրդով շշեր եւ վառոդապատիճներ են նետել Գերագույն դատարանի շենքի մուտքը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ «ցնցված է» ամերիկյան զինված ուժերի վրա այն բացասական ազդեցությունից, որն ունեցել է 2013 թվականին Բարաք Օբամայի վարչակազմի կողմից ռազմական բյուջեի սեկվեստրը։
Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող պնդումները սուտ են:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի անդամները հունիսի 12-ի երեկոյան համաձայնության են եկել նոր պատժամիջոցների շուրջ, որոնք կոչված են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, օրենսդիրները ցանկանում են Սպիտակ տանը զրկել գործող պատժամիջոցներն ինքնակամ չեղարկելու իրավունքից եւ նույնիսկ օրենսդրորեն ամրագրել դրանցից մի քանիսը:
Հաղորդագրության մեջ նշված է, որ հետախուզական ծառայությունների իսրայելացի հաքերները կարողացել են Սիրիայում բազավորված ԻՊ-ի կառույցի՝ պայթուցիկ սարքեր արտադրողների ցանցը «կոտրել» շուրջ մեկ ամիս առաջ:
Իր որոշման մեջ երեք դատավորներից բաղկացած կոլեգիան գրել է. «Ներգաղթի հարցերը, նույնիսկ նախագահի համար, չպետք է դառնան մեկ դերասանի թատրոն»: Դատարանի վճռում ասված է, որ նախագահ Թրամփը չի կարողացել հիմնավորել, որ հրամանագրում հիշատակված երկրներից քաղաքացիների, ինչպես նաև փախստականների մուտքը երկիր վնասում է ԱՄՆ-ի շահերին:
ԱՄՆ-ում առավել մեծ ժողովրդականություն վայելող վիճակախաղերից մեկի՝ Powerball-ի շահող տոմսը, որի ջեքփոթն այս անգամ կազմել է 448 միլիոն դոլար, վաճառվել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավային մասում:
Վաշինգտոնի մասնավոր միջնակարգ դպրոցներից մեկի տնօրեն Դիանա Սմիթը խոստացել է սովորողներին 100-ական դոլար վճարել, եթե նրանք ամառային արձակուրդների ընթացքում ժամանակավորապես հրաժարվեն գաջեթներից:
«Ես նրանց փոխարեն կպահանջեի Ադրբեջանից կատարել ստանձնած պարտավորությունները: Ինչո՞ւ դա չարեցին՝ ես չգիտեմ. ցավոք սա երկակի ստանդարտների քաղաքականություն է, այսինքն՝ հայտարարություն կար, սակայն որին չհետեւեց ինչ-որ գործողություն: Կարծում եմ՝ ամեն դեպքում այս հայտարարությունը Ադրբեջանի համար զսպող գործոն չի կարող լինել: Միակ զսպող գործոնը Զինված ուժերն են»:
«Որևէ ձևով (ինչպես կարող էր խանգարել Ասոցացման համաձայնագիրը Մաքսային միությանը միանալուն) այս համաձայնագիրը ՀՀ-ՌԴ, ՀՀ-ԵԱՏՄ հարաբերություններին չի կարող խոչընդոտել»,- ասաց Բ. Նավասարդյանը։
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 12-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:
Փառատոնը Պետերբորգում անցկացվում Է արդեն վեցերորդ անգամ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) հորդորել է վերջ դնել մանուկների աշխատանքին հակամարտությունների եւ տարերային աղետների գոտիներում:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի բացման պաշտոնական արարողությունը, որտեղ Միացյալ Թագավորության թագուհին գահաճառ է արտասանում՝ նվիրված կառավարության եւ խորհրդարանականների աշխատանքի ուղղություններին, հետաձգվել է վարչապետ Թերեզա Մեյի նախաձեռնությամբ եւ ընտրություններում պահպանողականների անհաջող ելույթից հետո ներկուսակցական վեճերի սրման պատճառով:
Հունիսի 9-ին Թուրքիայից արտաքսված հանրահայտ «National Geographic» ամսագրի ֆրանսիացի թղթակից, լրագրող Մաթիաս Դեփարդոնը «Deutsche Welle»-ի հետ զրուցում պատմել է, թե ինչ նպատակ էին հետապնդում թուրքական իշխանությունները և իրավապահ մարմինները՝ իրեն ձերբակալելով:
ԱՄՆ-ի նախագահի ավագ դուստրն ու խորհրդականը՝ Իվանկա Թրամփը, հայտարարել է, որ իր հոր՝ Դոնալդ Թրամփի եւ նրա վարչակազմի նկատմամբ նման անբարյացակամություն չէր սպասում։
Մոսկվայում Ռուսաստանի օրվան նվիրված տոնական միջոցառումներն ու ժողովրդական զբոսահանդեսներն արդեն շուրջ 270 հազար մարդ են հավաքել:
«Մենք սպասում ենք Հայաստանի պաշտպանության նախարարի առաջիկա այցին Բրյուսել, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկելու ենք Աֆղանստանում հայկական խաղաղապահ զորքերի ընդլայնման հարցը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ապատուրայը:
Սինգապուրի ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդ մի կնոջ՝ տեղի մանկապարտեզի դաստիարակչուհուն, որը փորձում էր միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
ԿԺԴՀ-ի առաջնորդի եղբայրը՝ Կիմ Չեն Նամը, կարող էր ԱՄՆ-ի հետախուզությունից փող ստանալ տեղեկատվության դիմաց, մահվան օրը նա մոտն ունեցել է կանխիկ 120 հազար դոլար, որը նրան կարող էր հանձնած լինել կապավորը:
Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Հենց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, 1994թ. մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվեց զինադադարի անժամկետ համաձայնագիրը: Դա կողմերին հնարավորություն տվեց անցնել հակամարտության կարգավորման քաղաքական փուլին:
Եվրախորհրդարանի (ԵԽ) վարչակազմն առաջարկել է քանդել Բրյուսելում վեհաժողովի կենտրոնակայանի գլխավոր շենքերից մեկը՝ դրա տեղում կառուցելով նորը, որի արժեքը նախնական կարգով գնահատվում է 430 միլիոն եվրո:
Գերմանիայում, ինչպես ենթադրվում է, ձերբակալել են «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման չորս զինյալների:
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է իր տան շքամուտքում: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է նրա կինը` Յուլյան: Նա նաև նշել է, որ ծրագրերը չեն փոխվել, և կոռուպցիայի դեմ նախատեսված ակցիան կկայանա: