Բաժիններ՝

Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո

Բրազիլիայի իշխանությունները քննարկում են Վենեսուելայի՝ երկրաշարժից տուժած ենթակառուցվածքների վերականգնմանը մասնակցելու հնարավորությունը: Այդ մասին հաղորդել է Brasil 247 լրատվական հարթակը:

Ըստ  հարթակի՝ Բրազիլիայի պաշտպանության նախարար Ժոզե Մուսիո Մոնտեյրոն Կարակաս կատարած այցի ժամանակ հայտարարել է երկու երկրների միջև երկարաժամկետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտության մասին՝ աղետի հետևանքների հաղթահարման նպատակով: «Մենք պետք է ուսումնասիրենք, թե ինչպես դեռ կարող ենք օգնել: Բրազիլիան և Վենեսուելան միասնական են», – մեջբերում է հրատարակությունը գերատեսչության ղեկավարի խոսքը բոլիվարյան հանրապետության իշխանությունների հետ հանդիպումից հետո:

Բրազիլիայի պաշտպանության նախարարը հավելել է, որ իրենց ֆինանսական կառույցների ներկայացուցիչները նույնպես եկել են գնահատելու, թե ինչ կարելի է անել երկարաժամկետ հեռանկարում:

Հունիսի 24-ին Վենեսուելայում գրեթե մեկ րոպե տարբերությամբ տեղի են ունեցել 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ, որոնք ավերել են շենքեր և հազարավոր մարդկանց թողել փլատակների տակ։Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ տարերային աղետի հետևանքով զոհվել է 1943 մարդ, իսկ 10 571 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031