Մեխիկոյում ֆեմինիստուհիների երթին ոստիկանության ավելի քան 60 աշխատակցուհի է տուժել ընդհարումների ժամանակ
Ոստիկանության ավելի քան 60 աշխատակցուհիներ վնասվածքներ են ստացել մարտի 9-ին Մեքսիկայի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում, որոնք սարքել էին Կանանց միջազգային օրվան նվիրված երթի մասնակից կանայք: Այս տվյալներն իր Twitter-ում հրապարակել է Մեխիկոյի Հասարակական անվտանգության վարչությունը։
«Հաստատված տվյալներ կան 62 ոստիկանների եւ 19 քաղաքացիական անձանց մասին, որոնք վասվածքներ են ստացել, ոստիկանության ինն աշխատակցուհիների (…) տարել են հիվանդանոցներ բժշկական օգնություն ստանալու համար, նրանց վիճակը գինահատվում է որպես կայուն»,- ասված է գրության մեջ: Ավելի վաղ Մեխիկոյի իշխանությունները հայտնել էին վնասվածք ստացած կարգի15 պահապանների մասին:
Հասարակական անվտանգության վարչության ղեկավարի տեղակալ Մարսելա Ֆիգերոայի խոսքով՝ ոստիկանները ենթարկվել են հարձակումների մուրճերի, փայտերի, պայթակների, եւ դյուրավառ խառնուրդով շշերի օգտագործմամբ: Մայրաքաղաքի դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Ուլիսես Լարան հայտարարել է, որ հսկողական գերատեսչությունը մտադիր է կատարել ցույցի ընթացքում բռնության ակտերի հետաքննություն:
Իշխանությունների մոտավոր գնահատումների համաձայն՝ դրան մասնակցել է շուրջ 20 հազար մարդ: Առավել լարված իրադրություն է դիտվել քաղաքի կենտրոնի Ազգային պալատի շրջանում, որտեղ ագրեսիվորեն տրամադրված ցուցարարները փորձել են ճեղքել-աանցնել շարված փակոցներով եւ ընդհարումներ են սարքել ոստիկանության հետ: Մեխիկոյի իշխանությունները ֆեմինիստուհիների երթի պահպանանը ներգրավել էին 2,7 հազար կին ոստիկանների: Նրանք զինված չեն եղել եւ չեն ունեցել ինքնապաշտպանության համար ոչ մի կարգի հատուկ միջոցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: