
Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև սահմանն աշնանից կպահպանեն ռոբոտները

Կորեայի Հանրապետությունը ԿԺԴՀ-ի հետ սահմանի շրջանում կտեղակայի ինքնաուսուցվող ռոբոտներ՝ հանդերձված ամենաարդիական տվիչներով եւ արհեստական ինտելեկտով: Հունիսի 15-ին այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի Պաշտպանական գնումների պետական գործակալությունը (DAPA)։
Գործակալության տվյալներով՝ 2,5 միլիոն դոլար արժողությամբ առաջին երկու սահմանապահ-ռոբոտները պլանավորվում է ապառազմականացված գոտու հարավային կողմից տեղակայել այս տարվա հոկտեմբերին: Երեք ամսվա ընթացքում դրանք կաշխատեն փորձնական ռեժիմով, ինչից հետո կընդունվի ոոշում դրանց զանգվածային օգտագործման մասին: Հաղորդվում է, որ ռոբոտները կտեղաշարժվեն հատուկ ռելսերով՝ վայրկյանում մինչեւ հինգ մետր արագությամբ եւ հերթապահություն կանեն շուրջօրյա: