Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպմանը
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բայդենը հունիսի 15-ին արդեն ժամանել է Ժնև, որտեղ հանդիպում է ունեցել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենի հետ: Հանդիպման մեկնարկի նկարահանումից հետո լրագրողները հարցրել են Բայդենին, թե արդյոք պատրաստ է վաղվա հանդիպմանը, ինչին ի պատասխան նա ասել է. «Ես միշտ եմ պատրաստ»:
Բայդեն-Պուտին հանդիպումը նախատեսվում է հունիսի 16-ին: Սա երկու ղեկավարների միջև առաջին հանդիպումն է լինելու: