
Ronald Reagan ավիակիրը մտել է Հարավչինական ծով

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ Ronald Reagan ատոմային ավիակրի գլխավորությամբ մտել է Հարավչինական ծովի ջրատարածք: Այդ մասին ասված է հունիսի 14-ին ԱՄՆ-ի 7-րդ նավատորմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Ronald Reagan ավիակրային հարվածային խումբն առաջին անգամ է գործում Հարավչինական ծովում 2021 թվականին իր ծավալման ժամանակամիջոցում»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշված է, որ նավերի խմբավորումն այդ տարածաշրջանում իրականացնում է «ծովում անվտանգության ապահովման գործողություններ», որոոնք ներառում են օդուժի թռիչքներ, ռազմածովային զորավարժություններ եւ վերջրյա եւ օդային ստորաբաժանումների համակարգված մարտավարական պատրաստություն:
Սպասվում է, որ ամերիկյան ավիակրային խմբի հայտնվելը Հարավչիանական ծովում, հատկապես Չինաստանի վերահսկելի կղզիների մերձակայքում եւ նրա կողմից վիճարկվող տարածքային ջրերում, կհարուցի Պեկինի բողոքները: ՉԺՀ-ում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժգնացումն այդ տարածաշրջանում գնահատում են որպես սադրիչ գործողություններ, որոնք խախտում են խաղաղությունն ու կայունությունը: Իր կողմից Վաշինգտոնն ընդգծում է միջազգային ջրերում գործելու եւ «նավարկության ազատությունն ապահովելու իրավունքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: