ԵՄ-ն և ԱՄՆ-ը համաձայնության են եկել Boeing-ի և Airbus-ի միջև առևտրական վեճի դադարեցման շուրջը. Bloomberg
Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը համաձայնության են եկել Boeing-ի եւ Airbus-ի-ի գործով բազմամյա առեւտրական վեճի դադարեցման շուրջը, որի հետեւանքով սահմանվել էին ավելի քան 10 միլիարդ դոլար գումարի փոխադարձ մաքսատուրքեր: Հունիսի 15-ին այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիության ներկայացուցիչների։
Նրանց տվյալներով՝ Եվրահանձնաժողովը (ԵՀ) հունիսի լույս 15-ի գիշերը Եվրամիության անդամ երկրների հետ քննարկել է պայմանագրի նախագիծը, որպեսզի Վաշինգտոնի հետ համաձայնության գա դեռ մինչեւ ԵՄ – ԱՄՆ գագաթնաժողվի սկսվելը: Ինչպես հաղորդել է գործակալությունը, այդ համաձայնագրին հասնելը պայմանավորված է Բրյուսելում եւ Վաշինգտոնում քաղաքական գործիչերի կողմից այն բանի աճող գիտակցմամբ, որ Չինաստանի առեւտրական ավիացիայի կորպորացիան, որը ֆինանսավորվում է պետության կողմից, կարող է տասնամյակի վերջում դառնալ Boeing-ի եւ Airbus-ի լիիրավ մրցակիցը եւ թուլացնել դրանց դիրքերն ավիաշինական ճյուղում: Bloomberg-ի տվյալներով՝ԵՄ – ԱՄՆ գագաթնաժոովում նաեւ պլանավորվում է համաձայնության հասնել պողպատի եւ ալյումինի մաքսերի չեղարկման շուրջը, որոնք Վաշինգտոնը սահմանել է 2018 թվականին «ազգային անվտանգության նկատառումներով»:
Ինչպես նշում են Եվրամիության ներկայացուցիչները, մաքսերի չեղակման ստույգ ժամկետներն առայժմ հայտնի չեն, սակայն կողմերն, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինեն իրականացնելու այդ նախաձեռնությունը մինչեւ ընթացիկ տարվա վերջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: