Բաժիններ՝

Փսաքին հայտարարել է, որ Բայդենը Պուտինի հետ հանդիպմանը պատրաստվել է 50 տարի

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ստույգ գիտի, թե Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինից ինչ սպասել առաջիկա հանդիպմանը. նրա հետեւում այդ պահին պատրաստվելու 50 տարիներ են: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին։

Բայդենը Մեծ Բրիտանիայի Քոռնուոլում անցկացված G7-ի գագաթնաժողովից հետո ուղեւորվել է Բրյուսել, որտեղ հունիսի 14-ին տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Հունիսի 16-ին Ժնեւում կկայանա Բայդենի հանդիպումը Պուտինի հետ:

«Նա (Բայդենը) ստույգ գիտի, թե ինչ սպասել: Նա կարծում է, որ այդ հանդիպումը վստության եւ բարեկամության մասին չէ, այլ այն մասին, որպեսզի հասկանանք, թե մենք որտեղ կարող ենք շփման կետեր գտնել: Լինել անկեղծ եւ ստույգ այն ոլորտներում, որտեղ մենք անհանգստություններ ունենք»,-ասել է Փսաքին Մեծ Բրիտանիայից Բրյուսել ճանապարհին ինքնաթիռում տեղի ունեցած ճեպազրույցում:

Դրա մեկնաբանումը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: ԱՄՆ-ի առաջին դեմքերը գագաթնաժողովի նախաշեմին քանիցս կրկնել են, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների կանխատեսելիությունն էառայժմ վարչակազմի ցանկալի նպատակը, այլ ոչ թե ներկայիս իրականությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս