Ճապոնիայի ֆոնդային շուկան երկուշաբթին սկսել է վստահ աճով

Ճապոնիայի ֆոնդային շուկան երկուշաբթի օրը վստահորեն աճում է երկրի իշխանությունների կողմից կարանտինային սահմանափակումների աստիճանաբար վերացման ֆոնին։ Այսպես, Ճապոնիայի կառավարությունը Տոկիոյում չեղարկել է արտակարգ դրության ռեժիմը եւ երկրի եւս երեք պրեֆեկտուրաներում սահմանափակումները մեղմացրել COVID-19-ի հիվանդացության կայուն նվազման ֆոնին:

Թրեյդերների ուշադրությունն այս շաբաթ ուղղված է Ճապոնիայի բանկի հերթական նիստի վրա, որն անցկացվելու է հունիսի 17-18-ը: Փորձագետները հույս ունեն, որ Ճապոնիայի Կենտրոնական բանկը կերկարացնի հակաճգնաժամային ծրագրերի գործողության ժամկետը, քանի որ տնտեսությանը դեռեւս հարկավոր է լրացուցիչ աջակցություն, գրում է Trading Economics-ը: Ճապոնիայի տնտեսության վիճակագրական տվյալները, որոնք հրապարակվել են հունիսի14-ին, ապրիլին արձանագրել են 2,9 տոկոսով երկրի արդյունաբերական արտադրության ավելացում: Աճի գնահատականը վերանայվել է նախապես հայտարարվածից 2,9 տոկոսով բարձրացմամբ:

Toshiba-ի բաժնետոմսերը 2,9 տոկոսով թանկացել են այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարել է, որ տնօրենների խորհրդում նոր թեկնածուների կներկայացնի բաժնետերերի առաջին նիստում: Նավագնացային ընկերությունների արժեթղթերի գնանշումները վստահորեն աճում են. Nippon Yusen-ի բաժնետոմսերը թանկացել են 2,3 տոկոսով, Mitsui O.S.K. Lines-ինը՝ 2,4 տոկոսով, Kawasaki Kisen Kaisha-ինը՝ 3,1 տոկոսով: Japan Airlines-ի արժեթղթերի արժեքն ավելացել է 1,2 տոկոսով, ANA Holdings-ինը՝ 1,1 տոկոսով:

KOSPI հարավկորեական ինդեքսը կայուն է սակարկությունների ընթացքում: Samsung Electronics-ի արժեթղթերը գինը կորցնում են 0,5 տոկոսով, SK Hynix-ը՝ 0,8 տոկոսով: Daewoo Shipbuilding & Marine Engineering նավաշինական ընկերության բաժնետոմսերը գինն ավելացնում են 0,5 տոկոսով, Kakao շարժական կապի օպերատորը՝ 4,1 տոկոսով: Չինաստանի, Հոնկոնգի եւ Ավստրալիայի շուկաները երկուշաբթի օրը տոների կապակցությամբ փակ են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս