ԱՄՆ-ի արևմուտքում հրշեջները պայքարում են կրակի դեմ գրեթե 600 հազար հեկտար տարածքի վրա. AP
ԱՄՆ-ում հրշեջները շարունակում են պայքարը բնական հրդեհների դեմ երկրի արեւմուտքում, որտեղ կրակով է բռնված գրեթե 600 հազար հեկտար տարածք: Ինչպես հուլիսի 22-ին հաղորդել է Associated Press գործակալությունը, այժմ արտակարգ ծառայություների օգտին են գործում եղանակի փոփոխությունը եւ քամու ուղղությունները;
Այժմ ԱՄՆ-ում բնկված հրդեհներից խոշորագույնն Օրեգոնի նահանգում է: Ինչպես նշում է AP-ն, այն հարավ – արեւելյան ուղղությամբ մոտենում է բռնկման անցյալ օջախներից մեկի սահմաններին: Իշխանությունները հույս ունեն, որ խանձված հողը, որտեղ գործնականում բնափայտ չի մնացել, կարող է փոքր-ինչ նվազեցնել կրակի տարածման տեմպերը, որն այժմ աճում է օրական շուրջ 6 կիլոմետր արագությամբ:
Այժմ Օրեգոնի տարածքում, որտեղ այրվում են ընդհանուր առմամբ 7 անտառային հրդեհներ, կրակով է բռնված ավելի քան 200 հազար հեկտար հող: Մասնագետների գնահատումներով՝ նախքան հրշեջներին կհաջողվի մեկուսացնել դանցից ամենախոշորը, կարող է այրվել մինչեւ 40 հազար հեկտար: Բացի Օրեգոնից, բնական հրդեհներ են վառվում նաեւ երկրի արեւմուտքի այլ նահանգներում: Այսպես, Ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնի տվյալներով՝ բռնկման 17 օջախներ են արձանագրվել Մոնտանայում, 16-ն՝ Այդահոյում: Ութ հրդեհ է մոլեգնում Կալիֆոռնիայում, որտեղ կրակով է բռնված ավելի քան 93 հազար հեկտար հող: Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի արեւմտյան նահանգներում այժմ արձանագրված է 79 խոշոր հրդեհ, հայտնել էԱզգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնը: Կրակով է բռնված 586 հազար հեկտար հող, հաղորդել է ՏԱՍՍ-ը: