Բաժիններ՝

Երաշտները 650.000 մարդու մահվան պատճառ են դարձել վերջին 50 տարում․ ՄԱԿ

Երաշտները դարձել են աշխարհում 650 հազար մարդու մահվան պատճառ վերջին կես դարում, Երկրագնդի ավելի քան 577 հազար բնակիչ զոհվել է փոթորիկների ժամանակ: Այս տվյալները հուլիսի 23-ին հրապարակել է Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ), որը ՄԱԿ-ի մասնագիտացված կազմակերպությունն է:

«10 խոշորագույն աղետներից վերջին 50 տարում ամենամեծ թվով մահերի են հանգեցրել երաշտները (650 հազար զոհված), փոթորիկները (577 232), հեղեղումները (58 700) եւ էքստրեմալ ջերմաստիճանները (55 736)»,- նշել է ՕՀԿ-ն՝ վկայակոչելով այն տեղեկությունները, որոնք կարտացոլվեն կլիմայի, եղանակի եւ ջրի հետ կապված մահացության եւ տնտեսական վնասի մասին (1970 – 2019 թթ.)` սեպտեմբերին թողարկման պատարստվող զեկույցում: Ինչ վերաբերում է աղետների հարուցած տնտեսական վնասին, ապա առաջին տասնյակ են մտել փոթորիկները (521 միլիարդ դոլար) եւ հեղեղումները (115 միլիարդ դոլար):

Կլիմայի, եղանակի եւ ջրի հետ առնչություն ունեցող աղետները դարձել են բոլոր մահեի 45 տոկոսի եւ աղետների հատ կապված միագումար տնտեսական վնասի 74 տոկոսի պատճառը: «Եղանակի, կլիմայի եւ ջրի հետ կապված ռիսկերը դառնում են ավելի ու ավելի հաճախակի եւ ինտենսիվ կլիմայի փոփոխության պատճառով»,- հայտարարել է ՕՀԿ-ի գլխավոր քարտուղար Պետերի Տաալսը: Մասնավորապես, «սաստիկ անձրեւների շրջաններն ավելի ու ավելի մեծ չափով են իրենց վրա կրում կլիմայի փոփոխման դրոշմը», նշել է նա: Տաքացող մթնոլորտն ավելի շատ խոնավություն է պահում, ինչը հանգեցնում է տեղումների ավելացման փոթորիկների ժամանակ, բարձրացնում է հեղեղումների ռիսկը, արձանագրել է ՕՀԿ-ի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս