Բաժիններ՝

Աֆղանստանում հերքել են տեղեկատվությունը թալիբների կողմից երկրի սահմանների 90 տոկոսի վերահսկման մասին

Այն տեղեկատվությունը, թե «Թալիբան» արմատական շարժումը վերահսկում է Աֆղանստանի սահմանների 90 տոկոսը, ճիշտ չէ եւ իրենից «սուտ քարոզչություն» է ներկայացնում: Հուլիսի 23-ին այդ մասին AFP-ին Քաբուլում հայտարարել է Աֆղանստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ֆավադ Ամանը:

«Դա իրական ոչ մի բանի վրա չհիմնված քարոզչություն է: Վերահսկողությունը գտնվում է Աֆղանստանի անվտանգության ուժերի ձեռքին: Սահմանի երկայնքով բոլոր հիմնական քաղաքները գտնվում են մեր վերահսկողության ներքո, ինչպես եւ հիմնական ուղիները»,- ասել է պաշտոնական ներկայացուցիչը: Հուլիսի սկզբին «Թալիբան» շարժումը վերահսկողության տակ է վերցրել Աֆղանստանի շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ-ի եւ Պակիստանի հետ սահմանների երկայնքով՝ արեւմտյան կոալիցիայի զորքերի դուրսբերման ֆոնին:

Ինչպես հայտարարել է Աֆղանստանի զինված ուժերի նոր հրամանատար գեներալ Վալի Մոհամադ Ահմաձայը, բանակի համար առաջնահերթությունը թալիբներից երկրի հիմնական քաղաքների, սահմանային անցումների եւ խճուղիների պաշտպանությունն է: Նրա խոսքով՝ «Թալիբանի» պարագլուխները մտադիր են նախ կտրել հիմնական ճանապարհները, որոնցով կատարվում է ապրանքների մատակարարում, իսկ այնուհետեւ հարձակում ծավալել քաղաքների եւ շրջանների վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս