
ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 33.6 մլն մարդ

Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց թիվը անցել է 30 միլիոնը: Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:
«Այսօրվա դրությամբ, առաջին դեղաչափով պատվաստվել է 33.6 մլն մարդ, իսկ 22.6 միլիոնը ստացել են պատվաստանյութի երկու դեղաչափերն էլ, այսինքն, ամբողջությամբ պատվաստված են»,- ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Գոլիկովան: