Բաժիններ՝

Չինաստանի Հենանի նահանգում հեղեղումների զոհերի թիվը հասել է 51-ի

Չինաստանի Հենանի կենտրոնական նահանգում հեղեղումների պատճառով զոհվածների թիվը հասել է 51-ի, 400 հազար մարդ տարահանվել է անվտանգ շրջաններ: Հուլիսի 23-ին այդ մասին հայտնել է «Հենան ժիբաո» հրատարակությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Հուլիսի 23-ի կեսօրի դրությամբ ջրի հոսքերը ողողել են 44 հազար հեկտար գյուղատնտեսական հանդակներ: Հեղեղումներից ուղղակի տնտեսական վնասը կազմել է 65,5 միլիարդ յուան (10,12 միլիարդ դոլար):

Հուլիսի 22-ին տեղի իշխանությունները տեղեկացրել էին 33 զոհերի մասին:

Հուլիսի 16-ից Հենանի նահնգում սկսվել են սաստիկ անձրեւներ, որոնք հորդացումներ են հարուցել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս