Բաժիններ՝

Բելգիայում հեղեղումից վնասը գերազանցում է 10 միլիարդ եվրոն

Բելգիայում հուլիսի 14 – 16-ը տեղի ունեցած հեղեղման վնասը, հեղեղում, որը ծանրագույնն է վերջին 100 տարվա ընթացքում, նախնական գնահատումներով՝ գերազանցում է 10 միլիարդ եվոն, վերջնական գումարը տակվին հայտարարված չէ: Հուլիսի 22-ին այդ մասին հաղորդել է RTL-TVI հեռուստաալիքը:

«Հեղեղումից նախնական վնասը գնահատվում է Վալոնիայի (Բելգիայի հարավային ֆրանսալեզու տարածաշրջան) կառավարության կողմից, այն արդեն գերազանցում է 10 միլիարդ եվրոն»,- նշել է հեռուստաալիքը: Շաբաթվա սկզբին Վալոնիայի կառավարությունը հայտարարել է տարածաշրջանում վերականգնման օժանդակման անհետաձգելի պլանի ստեղծման մասին՝ 2 միլիարդ եվոյի ծավալով: Այդ պլանի համար 800 միլիոն եվոն կփոխանցվի Վալոնիայի տնտեսության օժանդակման այլ պլանից, որն ուղղորդված է տարածաշրջանի վերականգնմանը կորոնավիրուսի համավարակից հետո:

Տարածաշրջանի կառավարությունը նաեւ հայտարարել է, որ լրացուցիչ օգնություն ստանալու հույս ունի Եվրամիության կողմից: Բելգիայում տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղման հետեւանքով, հուլիսի 22-ի առավոտվա դրությամբ պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 32 մարդ, նրանք բոլորը ճանաչված են, եւ 18-ը տակավին համարվում է անհայտ կորած: Քանդվել եւ վնասվել է տասը հազարից ավելի տուն, մինչ այս պահը շուրջ 1,5 հազար տուն մնում է առանց ջրամատակարարման, 10,5 հազար տուն՝ առանց էլեկտրականության եւ 10 հազարն՝ առանց գազի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս