Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 4-ին հրապարակել է ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) համակարգի ընդգրկուն բարեփոխման պլանը, որի թերությունները թույլ են տալիս անբարեխիղճ ընկերություններին խույս տալ տարեկան մինչեւ 150 մլրդ եվրո ընդհանուր գումարի հարկերի վճարումից:
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը նշեց, որ այս համաձայնագրով Հայաստանը պատրաստակամություն է հայտնում միանալ ՌԴ-ի և Բելառուսի միջև գործող ֆինանսաարդյունաբերական խմբին՝ դառնալով արդեն իսկ գործող համաձայնագրի երրորդ կողմը՝ ստանձնելով բոլոր իրավունքները և պարտավորությունները: Նա ասաց, որ ՌԴ-ն և Բելառուսն արդեն անցել են ներպետական ընթացակարգերը և սպասում են Հայաստանին:
Հոկտեմբերի 9-ին կկայանա Կատալոնիայի խորհրդարանի նիստը, որտեղ կարող է սկսվել անկախության հռչակման գործընթացը:
«Չեխական զենքերը Չեխիայի Հանրապետությունը չի վաճառել Ադրբեջանին: Չեխիան հարգում է այն էմբարգոն, որը դրված է այդպիսի վտանգավոր երկրների վրա: Մենք չենք հասկանում, թե ինչպես են չեխական զենքերը հասել Ադրբեջան, բայց հավաստիացնում եմ, որ Չեխիայի իշխանություններն ու կառավարությունը դրան համաձայնություն չեն տվել»
ՀԱՊԿ-ի երկրների «Որոնում-2017» միջազգային վարժանքներում հետախուզության կառավարման դաշտային շարժական կետի անվտանգության ապահովման ստորաբաժանումները դիմագրավել են պայմանական դիվերսանտների գրոհը:
Վաշինգտոնը պատասխանատվություն է կրում ամերիկա-կուբայական հարաբերությունների վատացման համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Պուերտո Ռիկոյի բնակիչների հետ հանդիպմանը, որոնք տուժել են երկու ուժգին փոթորիկներից, պարենամթերք է բաժանել եւ թղթե սրբիչներ նետել բազմությանը, ինչի մասին վկայում է YouTube-ում հայտնված տեսանյութը։
Ռուսաստանը նպատակադրված է ընդլայնել սերտ համագործակցությունը Թուրքիայի եւ Իրանի հետ Սիրիայում եւ Իրաքում ահաբեկչական կառույցներին հակազդելու համար:
ԱՄՆ-ի իշանությունները պարզել են Լաս Վեգասի (Նեւադայի նահանգ) սպանդի գրեթե բոլոր զոհերի ինքնությունը:
Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսպանիայից այդ տարածաշրջանի անկախությունը միակողմանի կարգով կհռչակվի առաջիկա օրերի ընթացքում։
«Կլեպտոկրատիան 21-րդ դարի բռնակալների բիզնես մոդելն է եւ այսօր մեր ազգային անվտանգությանն առավել մեծ վտանգը բխում է բռնապետական վարչակարգերից, որոնք ակտիվորեն փորձում են թուլացնել մեր ժողովրդավարությունն ու ազատությունները եւ բռնակալություն ներմուծել Եվրասիայի տարածք»:
Սփայք կղզում գտնվող բանտը, որը կոչել են իռլանդական «Ալկատրաս», ստացել է World Travel Awards 2017 պարգեւը եւ դարձել Եվրոպայի լավագույն տուրիստական տեսարժան վայրը:
«Միջնորդներն իրենց հեղինակության պահպանման համար փորձում են պահպանել բանակցային գործընթացը, որը իրականում գոյություն չունի: Միջնորդները, իմ տպավորությամբ, իրավիճակ չեն կարողանում փոխել, բացի հանդիպումներ կազմակերպելուց»:
Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմի հեղինակ և պրոդյուսերներ, ամերիկյան հեռուստաաստղեր Մոնթել Ուիլյամսը և Դին Քեյնը ԱՄՆ Կապիտոլիումում հանդիպումներ են ունեցել Միացյալ Նահանգների օրենսդիրների հետ:
2017 թվականին ավելի քան 2 մլն բնակիչներ են հարկադրված լքել իրենց երկիրը:
Անցած ամիս Facebook ընկերությունը տեղեկացրել էր Ռուսաստանում բացված մի քանի հարյուրի հասնող կեղծ օգտահաշիվների մասին, որոնց միջոցով 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից առաջ շուրջ 100 հազար դոլարի քաղաքական գովազդ է պատվիրվել: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Կատալոնացիները 17 հատվածներից փակել են Բարսելոնա տանող ավտոճանապարհները՝ բողոքի ցույց և գործադուլ անցկացնելով ընդդեմ կիրակնօրյա անկախության հանրաքվեի ժամանակ ոստիկանների դրսևորած բռնությունների:
Սիրիայի արտաքին գործերի և փախստականների հարցերով նախարար Վալիդ Մուալլեմը հոկտեմբերի 9-11-ը կայցելի Ռուսաստան:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հոկտեմբերի 2-ին երկրներին եւ մասնավոր դոնորներին խնդրել է շտապ կարգով 76 մլն դոլար հատկացնել Բանգլադեշի հարավում հումանիտար գործողություններ իրականացնելու համար, որտեղ հարյուր հազարավոր փախստականներ են տեղավորվել Մյանմայի՝ բռնությունների աասպարեզի վերածված Ռաքայնի նահանգից։
«Ռուսաստանը փաստաթղթին դեմ չի գնա, ավելին, թույլ կտա ստորագրել, քանի որ Հայաստանն արդեն ԵՏՄ անդամ է, իսկ այդ կառույցն ըստ էության անիմաստ է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը:
Սուզան Ալ-Հաժը, որ համակարգում վարում էր «Համացանցի վերահսկողության գրասենյակի» ղեկավարի պաշտոնը, արձագանքելով որոշմանը, նշել է, որ իր հավանումը անուշադրության արդյունք է եղել, եւ ինքը ժամեր անց հանել է այն:
Նավթի վաճառքից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եկամուտները երկու տարվա ընթացքում ընկել են 90 տոկոսով, ինչի մասին հայտնել է USA Today-ը։
«2001թ. հետո ԱՄՆ-ն երևի միակ երկիրն է, որ բավականին լուրջ միջոցառումներ է իրականացնում այս ոլորտում։ Բայց ԻԼԻՊ-ի մարտավարական, ռազմավարական նորարարությունները թույլ են տալիս կարծել, որ չափազանց դժվար է դարձել ուժեղ անվտանգային համակարգով առանձնացող երկրներին՝ բացահայտել այդ սպառնալիքը։ Դա շատ վտանգավոր երևույթ է»։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախօրյակին Լաս Վեգասում կրակ բացած տղամարդուն որակել է «հիվանդ» ու «խելապակաս»։ «Նա հիվանդ մարդ էր, խելապակաս մեկը, որը, կարծում եմ, շատ խնդիրներ ուներ»,-հայտարարել է Թրամփը CNN հեռուստաալիքի եթերում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն կարծիքին է, որ բոլոր երկրները պետք է միանան Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելուն եւ երկրի տարածքի ականազերծմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Կատալոնիայում արհմիությունները համընդհանուր գործադուլ են հայտարարել հոկտեմբերի 1-ին տարածաշրջանում կայացած անկախության հանրաքվեից հետո, որն ուղեկցվել է ոստիկանության հետ քվեարկության մասնակիցների զանգվածային բախումներով, տեղեկացնում է BBC-ին:
Ռուսաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ջոն Հանթսմանը հայտարարել է, որ մտադիր է աշխատել Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ վստահությունը վերականգնելու վրա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները դժգոհություն են հայտնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններից:
Մոսկվան հուսով է, որ Իսպանիային կհաջողվի հաղթահարել ճգնաժամը Կատալոնիայում կայացած հանրաքվեից հետո:
Բարսելոնայի կենտրոնում ընթանում է ուսանողների բազմահազարանոց հանրահավաքը, որոնք բողոքում են անկախության հանրաքվեի անցկացման օրը ոստիկանության կոշտ գործողությունների դեմ: