
Թալիբները հայտարարել են, որ ցանկանում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել Գերմանիայի հետ

Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» արմատական շարժումը ցանկանում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Գերմանիայի հետ: Այս մասին հայտարարել է շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը՝ Welt am Sonntag թերթում հրապարակված հոդվածում:
«Մենք ուզում ենք ամուր ու պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ Գերմանիայի հետ»,- հայտարարել է նա: Նրա խոսքով՝ թալիբները ցանկանում են Գերմանիայից ու այլ երկրներից ֆինանսական աջակցություն ու հումանիտար օգնություն ստանալ, ինչպես նաև համագործակցել առողջապահության, կրթության ու գյուղատնտեսության ոլորտներում:
Գերմանիան Քաբուլում իր դեսպանատունը փակել է թալիբների՝ իշխանության գալուց անմիջապես հետո: