Բաժիններ՝

Հայտնի է Նոր Զելանդիայում ահաբեկչություն իրականացրած անձի ինքնությունը

Նոր Զելանդիայի խոշորագույն քաղաքում՝ Օքլենդում ահաբեկչություն իրականացրած անձը Շրի Լանկայի քաղաքացի Ահմեդ Աթհիլ Մոհամեդ Շամսուդինն է եղել: Այս մասին հայտնել է Radio New Zealand-ը:

Նշվում է, որ ահաբեկիչը Նոր Զելանդիա էր ժամանել 2011 թվականի հոկտեմբերին՝ ուսանողական վիզայով, իսկ 2013-ին ստացել էր փախստականի կարգավիճակ: Իր ծայրահեղական հայացքների համար նա բազմիցս ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Ավելի վաղ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հրաժարվել էր հայտնել ահաբեկչի ինքնությունը՝ հայտարարելով, որ նա դրան արժանի չէ:

Օքլենդի հարավ-արևմուտքում սուպերմարկետներից մեկում ահաբեկիչը սեպտեմբերի 3-ին հարձակվել էր այցելուների վրա: Անվտանգության աշխատակիցները կրակել էին ու սպանել նրան: Յոթ մարդ հոսպիտալացվել էր, որոնցից երեքը՝ կրիտիկական վիճակում:

Արդերնը կատարվածն ահաբեկչություն էր որակել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս