Անհայտ անձը Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը հայտնել է Զելենսկու նկատմամբ հնարավոր մահափորձի մասին
                                    Անհայտ անձն Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը հայտնել է նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ հնարավոր մահափորձի ու Գերագույն ռադայի շենքի վրա հնարավոր հարձակման մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Ուկրաինայի նախագահի նկատմամբ հնարավոր մահափորձի մասին անհայտ անձը ներկայացել է որպես Վլադիմիր Ալեքսանդրովիչ Գեորգիև ու հայտնել, որ լսել է մահափորձի նախապատրաստման մասին: Հետագայում հեռախոսահամարին, որով իրականացվել է զանգը, պատասխանել է Կիև-Պեչորյան մայրավանքի աշխատակցուհին: Նրա խոսքով՝ տղամարդը խնդրել էր իրեն հեռախոս տալ զանգելու համար: Նա նշել է, որ տղամարդը, հավանաբար, տառապել է հոգեկան հիվանդությամբ ու, ամենայն հավանականությամբ, անտուն է:
Այժմ զանգահարողի գտնվելու վայրն անհայտ է, ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    