
Նոր Զելանդիայում կորոնավիրուսի «դելտա» շտամից մահվան առաջին դեպքն է գրանցվել

Նոր Զելանդիան հայտարարել է սեպտեմբերի 4-ին երկրում կորոնավիրուսի «դելտա» շտամից գրանցված առաջին մահվան դեպքի մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Դեպքը գրանցվել է Օքլենդ քաղաքում: Մահացողը 90-ն անց մի կին է եղել, ով ունեցել է նաև ուղեկցող հիվանդությունները: Սա երկրում փետրվարից ի վեր առաջին կորոնավիրուսային մահացության դեպքն է:
Օքլենդում շուրջ 1.7 մլն մարդ օգոստոսի կեսերից խիստ լոքդաունի մեջ է: Քաղաքացիներին կոչ է արվում մնալ տներում:
Ներկայում երկրում կա կորոնավիրուսի ակտիվ 782 դեպք, որոնցից 765-ը՝ Օքլենդում, 17-ը՝ մայրաքաղաք Վելինգտոնում:
Շուրջ 5 մլն բնակչություն ունեցող Նոր Զելանդիայում կորոնավիրուսի համավարակից ի վեր գրանցվել է 3 392 վարակման և 27 մահվան դեպք: