
Թալիբների ներկայացուցիչը Քաթարում հանդիպել է Պակիստանի և Գերմանիայի դիվանագետների հետ

Արմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Շեր Մոհամմադ Աբբաս Ստանիկզայը վերջին երկու օրում Քաթարում հանդիպումներ է ունեցել օտարերկրյա դիվանագետների հետ:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, թալիբների ներկայացուցիչ Մոհամմադ Սոհաիլ Շահինը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Ստանիկզայը հանդիպել է Պակիստանի դեսպանի և Գերմանիայի ներկայացուցչի հետ, քննարկել Աֆղանստանում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։
Քաղաքական վարչության փոխտնօրեն Շեր Մոհամմադ Աբաս Ստանիկզայը և նրա պատվիրակությունը հանդիպել են Քաթարում Պակիստանի դեսպանի հետ: Կողմերը էլ քննարկել են Աֆղանստանում ստեղծված իրավիճակը, հումանիտար օգնությունը, երկկողմ հարաբերությունները»,- գրել է Շահինը: Նրա խոսքով ՝ կողմերը քննարկել են երկու երկրների սահմանային անցակետերով մարդկանց տեղաշարժի խնդիրները։
Շահինը նշել է, որ հանդիպում է եղել նաև Աֆղանստանի գծով Գերմանիայի ներկայացուցիչ Մարկուս Պոտցելի հետ։ Կողմերը քննարկել են ընթացիկ դրությունը, օդանավակայանի աշխատանքի վերագործարկմանը և տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր։