
Քաբուլի օդանավակայանը կկարողանա առաջիկա օրերին քաղաքացիական չվերթներ ընդունել

Մասնագետները Քաբուլի միջազգային օդանավակայանում վերանորոգման աշխատանքներ են իրականացնում, արդեն առաջիկա օրերին այն կկարողանա ընդունել մի քանի քաղաքացիական չվերթ. Օդանավակայանը կկարողանա հումանիտար օգնությամբ ինքնաթիռներ ընդունել։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Աֆղանստանում Կատարի դեսպան Սաիդ բին Մուբարաք Ալ-Հայարին։
«Մասնագետների խումբը պատրաստել է օդանավակայանը օգնությամբ չվերթներ ընդունելու համար եւ մոտ ժամանակներս կպատրաստեն քաղաքացիական չվերթներ ընդունելու համար»,- մեջբերում է Ալ-Հայարին հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ արդեն երկու չվերթ է գործարկվել Քաբուլի Համիդ Քարզայի օդանավակայանից: