Չինաստանում 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
                                    Չինաստանի հյուսիս-արևմտյան հատվածում 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Չինական սեյսմոլոգիական կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Հոտան շրջանում: Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա:
2.5 մլն բնակչություն ունեցող շրջանում տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    