Բաժիններ՝

Իրաքի հյուսիսում ԻՊ հարձակման հետևանքով ուժայինների կորուստները հասել են 12-ի

Բաղդադի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետևանքով Իրաքի դաշնային ոստիկանության զոհված աշխատակիցների թիվը հասել է 12-ի, ևս երեքը վիրավորվել են: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին, կեսգիշերին մոտ գրոհայինները հարձակվել էին Կիրկուկ նահանգի Էր-Ռաշադ շրջանի գյուղերից մեկի մոտ գտնվող ուղեկալի վրա: Արմատականների հետ բախումը տևել էր մի քանի ժամ, իսկ օգնության ուղարկված ուժերը երկար ժամանակ չէին կարողանում տեղ հասնել, քանի որ ճանապարհները ականապատված էին ահաբեկիչների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930