Բաժիններ՝

Հեղեղումների զոհերի թիվը Հնդկաստանի հարավ-արևմուտքում հասել է 24 մարդու

Հնդկաստանի Քերալա հարավարեւմտյան նահանգում առնվազն 24 մարդ է զոհվել հեղեղումների եւ հորդառատ անձրեւների հետեւանքով, որոնք սկսվել են շաբաթ օրը՝ հոկտեմբերի 16-ին. որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են: Այդ մասին հոկտեմբերի 18-ին հաղորդել է Hindustan Times հրատարակությունը:

«Տխուր է, որ այդքան շատ մարդ է զոհվել Քերալայում սկսված տեղատարափների եւ սողանքների հետեւանքով: Իմ ցավակցություններն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին»,-Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հոկտեմբերի 17-ին գրել էTwitter-ում: Հրատարակությունը նշում է որ անբարենպաստ եղանակի զոհերի թիվը կարող էաճել, քանի որ շատերը դեռեւս համարվում են անհետ կորածներ: Հաղորդվում է, որ զոհվածների թվում կա առնվազն հինգ երեխա: Տուժած շրջաններ օգնություն տեղափոխելու համար օգտագործվում են ռազմական ուղղաթիռներ:

Հնդկաստանի օդերեւութաբանական դեպարտամենտը հոկտեմբերի 18-ին նահանգի 11 օկրուգներում հայտարարել է վտանգավորության «դեղին» մակարդակ: «Դեղինը» չորս մակարդակներից երկրորդն է եւ նշանակում է, որ եղանակը պոտենցիալ վտանգավոր է: Քերալայի գլխավոր նախարար Փինարայ Վիջայանի խոսքով՝ հարյուրավոր մարդիկ տարհանվել են, ամբողջ նահանգում ավելի քան 100 ճամբար է ստեղծվել շտապ օգնություն ցուցաբերելու նպատակով: Քանի որ մի քանի ճանապարհներ մասնակիորեն ոչնչացվել են, ափամերձ քաղաքներից մարդկանց տարհանելու համար օգտագործում են ձկնորսական նավեր: 2018 թվականին շուրջ 400 մարդ է զոհվել Քերալա նահանգի պատմության մեջ ամենաուժեղ հեղեղումներից մեկի հետեւանքով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս