Ֆրանսիան Հայաստանի և աշխարհի տարբեր կողմերում բնակվող հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է:
Իսպանիայի իշխանությունները հարգանքով են վերաբերվում Կատալոնիայի ղեկավարի պաշտոնից հեռացված Կառլես Պուչդեմոնի եւ տարածաշրջանային կառավարության չորս նախկին անդամների նկատմամբ բելգիական դատտարանի կայացրած վճիռներին, որոնք գտնվում են Բրյուսելում:
Տնտեսության ոլորտում Հայաստան-Հնդկաստան հարաբերություններն ավելի ակտիվացնելու համար բազմաթիվ միջոցառումներ պետք է ձեռնարկել: Հնդկական «DD news»-ին տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Սազերլենդ-Սփրինգսի բապտիստական եկեղեցում իրականացված հրաձգության ժամանակ հղի կին է զոհվել:
Կորեայի Հանրապետության կառավարությունը նոյեմբերի 6-ին հայտարարել է ԿԺԴՀ-ի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների շրջանակներում այդ երկրի 18 քաղաքացիների պատժամիջոցների ցուցակում ներառելու մասին, որոնք նպատակամղված են Փենյանի միջուկային եւ հրթիռային ծրագրերի ֆինանսավորման դադարեցմանը:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման Տեխասում տեղի ունեցած հրաձգությունից հետո, որը 26 մարդու կյանք է խլել, վերստին հորդորել է սահմանափակել զենքի կրումը։
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համակարծիք են ԿԺԴՀ-ի խնդրի ռազմական լուծման հնարավորության հարցում:
ԱՄՆ-ը, Հարավային Կորեան եւ Ավստրալիան նոյեմբերի 6-ին Հարավային Կորեայի Չեջուդո կղզու մերձակա ջրերում համատեղ ռազմածովային զինավարժանքներ են սկել՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սեուլ այցի նախաշեմին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է ԱՄՆ-ի դրոշները խոնարհել մինչեւ նոյեմբերի 9-ը ի հիշատակ Տեխասի Սազերլենդ Սփրինգս քաղաքի բապտիստական եկեղեցում հրաձգության զոհերի։
Ճապոնիայի Ակիհիտո կայսրը եւ Միտիկո կայսրուհին նոյեմբերի 6-ին պալատի իրենց նստավայրում ընդունել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին եւ նրա տիկնոջը՝ Մելանյային:
Սաուդյան Արաբիայի պետական ԶԼՄ-ները հայտնել են, որ ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է արքայազն Մանսուր բեն Մուկրինը ու բարձրաստիճան եւս մի քանի պաշտոնյաներ, տեղեկացնում է BBC-ին:
Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումն (ICIJ) իր կայքում զետեղել է աշխարհի քաղաքական գործիչների, ընկերությունների ղեկավարների, նրանց հարազատների եւ գործընկերների օֆշորային գործունեության մասին արխիվը:
Վիետնամի կենտրոնական մասում մոլեգնող «Դամրի» թայֆունը վերջին երեք օրվա ընթացքում առնվազն 44 մարդու կյանք է խլել, եւս 19 հոգի անհայտ կորած է համարվում:
Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) համաժողովում Վիետնամի նախագահության տարվա գլխավոր միջոցառումը՝ ԱԽՏՀ-ի տնտեսությունների ղեկավարների շաբաթը՝ «Նոր շարժիչ ուժի ստեղծում, միավորում հանուն ընդհանուր ապագայի» նշանաբանով, նոյեմբերի 6-ին սկսվում է Վիետնամի Դանգանգ ծովափնյա քաղաքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել եւ բանակցություններ վարել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։
Բելգիայի դատարանը որոշակի պայմաններով ազատել է Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին ու նրա չորս զինակիցներին: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը: Ըստ նրա տեղեկատվության՝ լսումները տեւել են ավելի քան 10 ժամ: Պուչդեմոնը եւ կատալոնյան կառավարության նախկին անդամներն ազատվել են մինչեւ եվրոպական կալանագրի կատարման վերաբերյալ որոշման ընդունումը, որը տրվել է Իսպանիայի կողմից:
Ռուսաստանում նոյեմբերի 5-ից փոխվել են ինքնաթիռներով ձեռքի ուղեբեռի տեղափոխման դաշնային կանոնները։
Նոյեմբերի 5-ին ողբերգական հետեւանքներ ունեցած հրաձգության հերթական դեպքը ցնցել է ԱՄՆ-ը. Տեխասի եկեղեցում կատարված սպանդի հետեւանքով զոհվել է 26 մարդ:
Lego մանկական ընկերությունը հայտարարել է կոնստրուկտորի նորացված հավաքանիի առաջիկա թողարկման մասին:
Նոյեմբերի 4-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը, օգտվելով պատասխանի իրավունքից, հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Ադրբեջանի պատվիրակության ելույթին:
Ամերիկյան Netflix ընկերությունը հրաժարվել է «Քարտե տնակը» սերիալի արտադրության հարցում համագործակցել սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող դերասան Քևին Սփեյսիի հետ:
Չինացի ներդրողների կոնսորցիումը Հոնկոնգում 5,15 միլիարդ դոլարով ձեռք է բերել The Center երկնաքերը:
Կոլումբիան ՄԱԿ-ի հետ ստորագրել է 300 մլն դոլար արժողությամբ համաձայնագիր, որպեսզի նվազեցնի կոկաինի արտադրությունը:
Չինաստանը կդառնա աշխարհի առաջին երկիրը, որն արեւային էլեկտրակայան կզետեղի բաց տիեզերքում:
«Եթե ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նախաստորագրվել է, այն կստորագրվի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանն ու դրանից առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարելիք այցին։
«Ես չէի ասի, որ այս պրոյեկտն այնպիսի հզոր համագործակցություն է ենթադրում, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանից, քանի որ Իրան-Հայաստան հարաբերություններում շատ ավելի լուրջ, գլոբալ ծրագրեր կան, որոնք ևս այն փուլում են, ինչ այս եռակողմ համագործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները»
Ռուսական Ту-22М3 հեռահար ռմբակոծիչները միասնական ավիահարվածներ են հասցրել սիրիական Դեր-Զոր նահանգի Աբու-Քեմալ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:
Սիրիայում իրավիճակն ու հակամարտության կարգավորումը նոր մակարդակի հասցնելու հարցը պահանջում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի քննարկումը:
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նոյեմբերի 4-ին հրաժարական է տվել և հայտնել այդ քայլի պատճառը:
Ավիահաղորդակցության երկարատև ընդմիջումից հետո Եվրոպական միությունից առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրաքում. դեպի Բաղդադ ավիաչվերթն իրականացվել է Հունաստանից: