Բաժիններ՝

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով 1015 մահ է արձանագրվել մեկ օրում. դա նոր առավելագույնն է

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում ավելացել է 1 015-ով՝ մեկ օր առաջվա 998-ի դիմաց՝ մինչեւ 225 325: Հոկտեմբերի 19-ին այդ մասին լրագրողներին հայտնել են Նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։

Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) ավելացել է մինչեւ 2,8 տոկոս, հետեւում է շտաբի տվյալներից: Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 33 740-ով՝ մինչեւ 8 060 752: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,42 տոկոս: Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այն հիվանդների քանակն, ովքեր այս պահին բուժում են անցնում, ավելացել է մինչեւ 794 949, հետեւում է շտաբի հաղորդագրությոնից: Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 23 426-ով՝ մինչեւ 7 040 481՛ Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, նվազել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 87,3 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս