Բաժիններ՝

Հոկտեմբերի 27-ին Իրանում կքննարկեն Աֆղանստանի ներառական կառավարության ձևավորումը

Հոկտեմբերի 27-ին Թեհրանում Աֆղանստանի հարեւան պետությունների արտաքին գործերի նախարարները կքննարկեն Աֆղանստանի ներառական կառավարության ձեւավորմանն աջակցելու հարցերը: Այդ մասին, ինչպես հաղորդում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքը, հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, հանդես գալով մամուլի ասուլիսում։

Տեղեկատվության համաձայն, հանդիպումը կկայանա անմիջակա ձեւաչափով եւ կտեւի մեկ օր:

Խաթիփզադեի խոսքով՝ հանդիպման օրակարգում երկխոսության շարունակումն է, որի առաջին փուլն անցկացվել է առցանց ձեւաչափով:

Հաղորդվում է, որ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի ԱԳ նախարարությունների ղեկավարներն իրենց ջանքերը կկենտրոնացնեն այն բանի վրա, թե ինչպես օգնեն ազգային բոլոր խմբերի առկայությամբ Աֆղանստանում ներառական կառավարության ձեւավորմանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս