
Ալմաթիում ձերբակալվել է ավելի քան 70 գրոհային

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ձերբակալվել է ավելի քան 70 գրոհային, որոնք հարձակվել են ադմինիսրատիվ շենքերի վրա. ձերբակալվել է նաև 30 կողոպտիչ:
Այս մասին հայտնել է «Սպուտնիկ Ղազախստան»-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
«Ալմաթիում ձերբակալվել է ադմինիստրատիվ շենքերի վրա հարձակված ավելի քան 70 գրոհային, ինչպես նաև 30 կողոպտիչ»,- ասված է «Սպուտնիկ Ղազախստան»-ի «Տելեգրամ»-ի ալիքի տարածած հաղորդագրության մեջ: