Ալմաթիի կենտրոնում շարունակվում է հրաձգությունը
Հրաձգությունը չի դադարում Ալմաթիի Հանրապետության հրակարակի շրջանում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, կան զոհեր։Նրանք ընկած են ուղղակի ճանապարհին: Երեւում են մի քանի գնդակոծված ավտոմեքենաներ, առնվազն դրանցից երկուսում կան մարդկանց մարմիններ:
Իրադարձությունների կենտրոնն առավոտյան ժամերին Հանրապետության հրապարակն է: Քաղաքի մյուս վայրերում հարաբերականորեն հանգիստ է. կրակոցներ լսվում են ժամանակ առ ժամանակ: ՏԱՍՍ-ը հավաստել է, որ անկարգությունների շատ հրահրողներ Ալմաթիում երթեւեկում են առանց համարանիշիերի ավտոմոբիլներով: Ավելի վաղ այդ մասին հայտնել են մեգապոլիսի պարետատանը: Այնտեղ նշել են, որ քաղաքացիները պարտավոր են իրենց հետ ունենալ փաստաթղթեր: Առանց պետական համարանիշերի ավտոմոբիլների տերերի եւ ավտոտրանսպորտի նկատմամբ կկիրառվեն արտակարգ դրության ռեժիմի ամենախիստ պատժամիջոցները: